News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 11
USD
478.02
EUR
529.79
RUB
7.53
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 19-ին Ազգային ժողովում ավարտվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության գաղտնի քվեարկությունը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի անդամները պետք է լինեն 5-ը. առաջինը պետք է ներկայացնի կառավարությունը, երկրորդը՝ «Իմ քայլը», երրորդը՝ «Բարգավաճ Հայաստանը», չորրորդը՝ «Լուսավոր Հայաստանը» եւ հինգերորդը՝ Բարձրագույն դատական խորհուրդը:

Քվեարկության արդյունքների համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կառավարությունը կներկայացնի Լիլիթ Ալեքսանյանը, «Իմ քայլը»՝ Էդգար Շաթիրյանը, «Բարգավաճ Հայաստանը»՝ Նարեկ Համբարձումյանը, «Լուսավոր Հայաստանը»՝ Հայկուհի Հարությունյանը եւ Բարձրագույն դատական խորհուրդը՝ Արամայիս Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել