News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 14
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ֆուտբոլի ներքին մենեջմենթով զբաղվող կառույց չէ, այլ ռազմավարություն մշակող կառույց է, իսկ ներքին մենեջմենթի հետ կապված կա ֆեդերացիայի նախագահ, փոխնախագահ, կա գլխավոր քարտուղար եւ ավելի քան 100 աշխատող: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը:

Դիտարկմանը, որ ՀՖՖ գործկոմում հայտնվել են մարդիկ, որոնք քաղաքական գործիչներ են եւ ֆուտբոլից բավական հեռու մարդին են, Արեն Մկրտչյանն ասաց,. «Սուրեն Պապիկյանը գործկոմի անդամ է դարձել, երբ եղել է տարածքային կառավարման նախարար եւ գիտեք, որ ենթակառուցվածքների հետ կապված զարգացման ծրագիր է ընթանում, մասնավորապես, նոր ֆուտբոլային խաղադաշտեր են կառուցվում: Տարածքային կառավարման նախարարն ուղիղ աջակցություն է ցուցաբերում Ֆուտբոլի ֆեդերացիային: Բնականաբար, ընթացակարգային կարգով էլ կարող էր հարցը լուծվել, բայց երբ նախարարը գործկոմի անդամ է եւ ուղիղ հարցի կրողն է հանդիսանում, նաեւ ուղիղ աջակցություն է ցուցաբերում ֆեդերացիային:

Արսեն Թորոսյան. Սոցիալական ապահովության ծրագիր էր իրականացվում ֆուտբոլիստների նաեւ վնասվածքների հետ կապված եւ հսկայական աջակցություն է եղել:

Ռուբեն Ռուբինյանը գործկոմի անդամ է դարձել, երբ եղել է ԱԳ փոխնախարար: Գիտեք, որ ֆուտբոլիստների վիզաների հետ կապված հաճախակի խնդիրներ են առաջանում: Նորից հարցը կարող էր լուծվել ընթացակարգային կարգով, բայց դա կարող էր ժամանակ խլել, իսկ այստեղ րոպեները կարեւոր են:

Ես գործկոմի անդամ եմ դարձել, երբ եղել եմ վարչապետի օգնական: Թե ես, թե Հակոբ Սիմիդյանը ընդհանուր ռազմավարության մշակման հետ կապված մեր ներդրումն ենք ունեցել»,-ասաց Արեն Մկրտչյանը:

Տպել
Ամենաշատ