News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդին՝ Վիկտորը, ընտրվել է հանրապետության Ազգային օլիմպիական կոմիտեի առաջին փոխնախագահ, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։

Բելառուսի նախագահն ընդգծել է, որ որդուն այդ պաշտոնին առաջադրելու առաջարկն իրենը չէ։ Նա հիշեցրել է, որ ներկա պահին Վիկտորը նախագահի ազգային անվտանգության գծով օգնականն է, բայց պետության ղեկավարը դեռ չի որոշել, թե արդյոք որդին համատեղելու է այդ պաշտոնները։

«Դա մեծ կորուստ կլինի պետությունում։ Ես արդեն մի առիթով ասել եմ, որ նա օգնական է աշխատել, որովհետեւ ինձ հարկավոր է մերձավորագույն բաց կապի օղակ իմ եւ ուժային կառույցների միջեւ»,- ընդգծել է Լուկաշենկոն։

Ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել էր լուրերը, թե ցանկանում է իշխանությունը հանձնել ժառանգաբար։ «Ինտերնետում գրում են. «Լուկաշենկո, իշխանության տարանցում, ով է լինելու իշխանությունում... Երեխաներին սկսում են դասավորել։ Դե, ուրեմն լսեք, ոչ մի երեխա մի դասավորեք։ Ոչ մի երեխա ինձ մոտ չի պատրաստվում  իշխանության ոչ մի տարանցման»,- ասել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ