News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին այսօր՝ նոյեմբերի 19-ին, պաշտպանները դատարանին միջնորդություններ ներկայացրին։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կրկին վատացավ, նա չկարողացավ ներկա գտնվել նիստին։ Ինչից հետո նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ եթե Մանվել Գրիգորյանը հաջորդ դատական նիստին կրկին ի վիճակի չլինի ներկայանալ, ապա հաջորդ նիստին կքննարկվի Մանվել Գրիգորյանի գործից Նազիկ Ամիրյանի գործի անջատվելու հարցը։

Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ վերացնել ամբաստանյալին պատկանող Ակնալճի կուղբաբուծական տնտեսության վրա դրված արգելանքը.

«Գրիգորյանի ողջ շարժական եւ անշարժ գույքը արգելանքի տակ է, դրան չենք անդրադառնում։ Ցանկանում ենք, որ այս գործի շրջանակներում դատարանը վերացնի Ակնալճի կուղբաբուծական տնտեսության վրա դրված արգելանքը։ Անշարժ գույքից ստացած դրամական միջոցներն էլ ուղղել դատարանին կամ ՊԵԿ հարկային ծառայությանը։ Հանեք արգելանքը, մենք էլ փորձենք դա իրացնել»։

Դատարանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի գործով ապացույցները դեռ ուսումնասիրված չեն, այդ պատճառով դատավորը խնդրեց պաշտպաններին՝ միջնորդությանը կից ներկայացնել այդ տնտեսության վրա դրված արգելանքի որոշումը. «Դատարանը միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար պետք է ունենա միջնորդությանը կից փաստաթղթերը»։

Պաշտպանները միջնորդություն ներկայացրին, այն մասով, որ դատարանը թույլ տա միջգերատեսչական հանձնաժողովի բժիշկ-փորձագետներին հրավիրել հարցաքննության.

«Մենք ականատես եղանք դաժան վերաբերմունքի, հեռուստատեսությամբ ագամ չեմ տեսել նման տեսարան։ Անձին պառկած վիճակից բերում են դատական նիստի։ Միջգերատեսչական հանձնաժողովը գրել է, որ կարող են բերել Գրիգորյանին դատարան, այս ինչ այս ինչ պայմաններն ապահովելու դեպքում։ Մենք արդեն երկրորդ դատական նիստի տեսնում ենք՝ ինչ է կատարվում։

Միջգերատեսչական հանձնաժողովի բժիշկ-փորձագետներ Հարությունյանին, Կարապետյանին Հեքինյանին, Խաչատրյանին, Ավետյանին հրավիրել հարցաքննության»։

Դատարանն էլ ասաց, որ ժամանակին հարուցված միջնորդությունը թողնվում է առանց քննության. «Հաշվի առնելով, որ դատարանին կրկին ներկայացվել է նման միջնորդություն, եւ դատարան էլ կայացրել է որոշում։ Միջնորդությունն այս վարույթի շրջանակներում թողնվում է առանց քննության»։

Պաշտպանական կողմը մի միջնորդություն եւս ներկայացրեց կրկին գրավի դիմաց Մանվել Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ՝ ՝ պատճառաբանելով ամբաստանյալի առողջական վիճակի վատթարացումը։ Դատարանն էլ գնաց խորհրդակցական սենյակ՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոփոխելու հետ կապված որոշում կայացնելու։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը ներկայացել էր անվասայլակով, ուղեկցում էին շտապ օգնության աշխատակիցները։ Նիստերի դահլիճում Գրիգորյանին դիմավորել էին ծափահարություններով եւ  «առողջություն զորավարին» կոչերով:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ամբաստանյալի պաշտպանները դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, որը դատարանը մերժել է։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ