News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 14
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարությունը բացել է Գիզայում երկու դամբարանների մուտքը, իսկ մյուս երկուսը փակվել են պլանային աշխատանքների համար: Դա արվել է երկրում ընդունված ռոտացիայի շրջանակում, հաղորդում է RG-ը՝ հղում անելով Ahram Online-ին:

Դամբարանները պատկանում է VI դինաստիայի տիրապետության շրջանին: Դամբարանները կառուցվել են Պեպի I փարավոնի կառավարման շրջանում, որը կառավարել է մոտավորապես մ.թ.ա. 2310-ից 2260 թվականներին:

Դամբարաններից մեկը պատկանել է բարձրաստիճան պաշտոնյա Կարին, որը համարվում է Քեոփսի եւ Միկերինի բուրգերի վերակացուն: Երկրորդ դամբարանը պատկանել է նրա որդուն՝ Իդուին:

Գիզայի բարձրավանդակում գտնվող թանգարանի տնօրեն Աշրաֆ Մոխիի խոսքով՝ Կարի եւ Իդուի դամբարանների պատերն ու առաստաղը վերականգնվել են:

Միեւնույն ժամանակ այցելությունների համար փակ են Սեշեմ-Նեֆեր IV-ի եւ Խուֆուխաֆ I-ի դամբարանները, որտեղ եւ վերականգնման աշխատանքներ են տարվում:

Սեշեմ-Նեֆեր IV-ը երկու արքայական նստավայրերի կառավարիչն ու փարավոնի գաղտնիքները պահողն էր: Նրա դամբարանը Գիզայում ամենամեծն է: Դամբարանում հայտնաբերվել են ֆրեսկաներ, որոնց վրա պատկերված են նրա առօրյան, ինչպես նաեւ ծիսական եւ որսորդական տեսարաններ:

Խուֆուխաֆն IV դինաստիայի շրջանի ազդեցիկ քրմերից էր: Նրա դաբարանը բաղկացած է երկու մասից: Հարավային կողմը պատկանում է հենց քուրմին, հյուսիսայինը՝ նրա կնոջը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ