News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 14
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Մեզ մտահոգում է, որ պայմանավորված խաղեր են եղել հայկական ֆուտբոլում, որոնք չեն բացահայտվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը:

«100 միլիոնավոր դրամների չարաշահումներ են եղել, որոնք չեն բացահայտվել: Արթուր Վանեցյանը եղել է ԱԱԾ տնօրեն եւ ԱԱԾ-ն օրեր առաջ բացահայտել է պայմանավորված խաղերի մի հսկայական սխեմա»,-ասաց նա:

Հարցին, թե կարո՞ղ է այդ հիմքով Վանեցյանի նկատմամբ հետաքննություն սկսվի, Մկրտչյանը պատասխանեց, որ այդ մասին տեղեկություն չունի:

«Գործկոմը ուղիղ լիազորություններ չունի ՀՖՖ նախագահի հրաժարականը պահանջ դնելու, բայց գործկոմը ունի լիազորություն հրավիրելու ընդհանուր ժողով, որը բաղկացած է 35 ֆուտբոլային ակումբներից եւ ՀԿ-ներից, ու բարձրացնել ՀՖՖ նախագահի հրաժարականի հարցը: Ժողովը պետք է որոշի՝ ՀՖՖ նախագահը հրաժարական տա, թե ոչ»,-ասաց ԱԺ պատգամավորը՝ հավելելով, որ այս պահին նման հարց իրենց օրակարգում չկա:

Նա անդրադարձավ նաեւ ազգային հավաքականի մարզչի ընտրությանը՝ նշելով, որ փորձ արվեց դա իրականացնել կոպտագույն խախտումներով, հետո հասկացան, որ չեն կարող նման բան անել, գործկոմը պետք է նշանակի:

«Որոշ կենտրոնների կողմից սկսեց թիրախավորվել գործկոմը եւ մասնավորապես, գործկոմի «Իմ քայլը» խմբակցության անդամները: Ես խղճում եմ այն մարդկանց, որոնց վերջին հանգրվանը ինչ-որ ֆեյք խմբերն են եւ պատվիրված հոդվածները: Մասնավորապես, գրվել էր, որ Հենրիխ Մխիթարյանի մայրը է գործկոմի փակ նիստում ամոթանք տվել: Նենգ ստեր են»,-ընդգծեց Մկրտչյանը:

Հարցին, թե իրենք ունե՞ն արդեն ՀՖՖ նախագահի թեկնածու, Արեն Մկրտչյանը պատասխանեց, որ իրենք դեռ հրաժարականի հարց չեն բարձրացրել, թեեւ ոչինչ չի բացառում:

«Վանեցյանի հետ աշխատանքային հարաբերություններ են»,-հավելեց նա:

Տպել
Ամենաշատ