News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը դադարեցրել է ամերիկյան զորքերին պահելու Սեուլի մասնաբաժինն ավելացնելու շուրջ Հարավային Կորեայի հետ բանակցություններն այն բանից հետո, երբ երկու կողմերը չեն կարողացել հաղթահարել տարաձայնությունները։

Բանակցություններում ընդմիջումը դարձել է տարաձայնությունների հազվադեպ հանրային նշան այն դաշինքում, որը 70 տարի բուֆեր է ձեւավորել Փհենյանի դեմ։ Ընդ որում, յուրաքանչյուր կողմը մյուսին մեղադրել է նրանում, որ նա պատրաստ չէ փոխզիջումների գնալ Հարավային Կորեայում տեղակայված 28 500 ամերիկյան զինվորականների ծախսերը կիսելու հարցում, հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Սեուլն ավելի շատ վճարի, ինչպես նաեւ առաջարկում է զորքերն ամբողջովին հանել։

Հարավկորեացի օրենսդիրները հայտարարել են, որ Միացյալ Նահանգները տարեկան 5 միլիարդ դոլար է պահանջում, ինչը ավելի քան հինգ անգամ գերազանցում է 1,04 տրիլիոն վոնը (890,54 մլն դոլար), որը Հարավային Կորեան համաձայնել է վճարել այս տարի։

Կողմերից ոչ մեկն այս թվերը հրապարակայնորեն չի հաստատել, սակայն  Թրամփը ավելի վաղ Հարավային Կորեայում ռազմական ներկայությունը գնահատել էր 5 մլրդ դոլար։

Կորեական կողմը նշում է, որ ԱՄՆ-ը Հարավային Կորեայի ներդրման կտրուկ ավելացում է պահանջում այն ժամանակ, երբ Կորեան ձգտում էր ծախսերի «երկուստեք ընդունելի» բաժանման։

Սեուլում հանդիպումը վաղ է ավարտվել, մոտ 80 րոպե անց, որին հետեւել էա բանակցող Ջեյմս Դե Հարթի մամուլի ասուլիսը։

Դե Հարթն ասել է, որ ամերիկացիները դադարեցրել են բանակցությունները, որպեսզի հարավկորեական կողմին «վերանայելու ժամանակ» տան։ «Ցավոք, առաջարկությունները, որոնք առաջ էր քաշում կորեական բանակցային թիմը, չէր համապատասխանում ծախսեը արդար եւ իրավահավասար բաժանելու մեր խնդրանքին»,- ասել է Դե Հարթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ