News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող երկու սպաներին ներում շնորհելու եւ երրորդի կոչումը վերականգնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը տագնապալի ազդանշան է, հայտարարել է ՄԱԿ մարդու իրավունքների ներկայացուցիչը՝ հավելելով, որ ինքը «շատ անհանգստացած է» այդ քայլից, հայտնում է Reuters-ը։

Սպիտակ տան անցյալ շաբաթ կայացրած որոշումը վերաբերում է այն սպաներին, որոնք մեղադրվում են Աֆղանստանում եւ Իրաքում իրականացված ռազմական հանցագործությունների մեջ, ներառյալ խաղաղ բնակիչների ենթադրյալ սպանությունները։ Թրամփն ավելի վաղ խոստովանել էր, որ ներումը հակասական կլինի, սակայն նշել էր, որ նրանք արդարացվել են , քանի որ նրանց հետ «անարդար» են վարվել։

«Ներկայիս դեպքերում առաջ չի քաշվել որեւէ հանգամանք, որը թույլ կտար ենթադրել որեւէ այլ բան, բացի պատշաճ գործընթացի հասարակ խախտումը»,- Ժնեւում լրագրողներին հայտարարել է մարդու իրավունքների ՄԱԿ ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը՝ հավելելով, որ ռազմական հանցագործությունները դատական կարգով հետաքննելու եւ հետապնդելու հնարավորության բացակայությունն ինքնըստինքյան միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է։ «Այս ներումները նաեւ տագնապային ազդանշան են տալիս ամբողջ աշխարհի զինվորականներին»,- հավելել է նա։

Նրա խոսքերով, մայոր Մեթյու Գոլշտեյնի գործով քրեական գործի դադարեցումը «առավել տագնապահարույց է, քանի որ այն դադարեցնում է դատական գործընթացը»։ Գոլշտեյնին մեղադրել էին Աֆղանստանում 2010թ․ աֆղանցու սպանության մեջ։

Ներումների մեծ մասը շնորհվում է նրանց, ովքեր արդեն դատապարտվել են եւ պատիժ են կրել դաշնային իրավախախտումների համար։ Սակայն նախագահները ժամանակ առ ժամանակ ներում են շնորհում հանցագործությունների մեջ կասկածվող անձանց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Ամենաշատ