News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 14
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գազի սակագների շուրջ բանակցությունների մանրամասները։ Այս մասին նա երեքշաբթի օրը պատմել է մամուլի-շրջագայության շրջանակներում Երեւան ժամանած ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը, հայտնում է Sputnik-Հայաստանը։

Վարչապետի խոսքերով, Հայաստանի համար գազի սակագների մասին նախագահ Պուտինի հետ խոսակցությունը եղել է ընդհանուր, չորոշակիացված, սակայն քննարկվել է, որ գինը պետք է լինի այնպիսին, «որպեսզի չկոտրվի հանրապետության տնտեսության զարգացման դինամիկան»։ Փաշինյանը նշել է, որ իրենք Պուտինի հետ համաձայնության են եկել այդ հարցում։

«Ես շատ ուրախ եմ արձանագրել, որ առնվազն մինչեւ գարուն Հայաստանի համար գազի գինը չի բարձրանա։ Սա լավ նորություն է»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ հայկական կողմը հուսով է, թե հարցն ավելի երկարաժամկետ հեռանկարի համար կլուծվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-ռուսական հարաբերությունները պետք է շտկել փոխվող պայմաններին համապատասխան. Արամ Սարգսյան
Հայ-ռուսական հարաբերությունները պետք է շտկել փոխվող պայմաններին համապատասխան...
Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման վերաբերյալ դիրքորոշումն արտացոլում է ՀՀ եւ ՌԴ հարաբերությունների մակարդակը. գեներալ
Հատուկ նշանակություն ունի այս հարցում Կոնստանտին Զատուլինի դիրքորոշումը…
Տեղեկատվությունը Հայաստանից միշտ չէ, որ ճիշտ է մեկնաբանվում ՌԴ-ում. Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար
Կարեւոր է, որ Հայաստանից ստացվող տեղեկատվությունը ճիշտ մեկնաբանվի...
Հայաստանը Ռուսաստանի պաշտոնական դաշնակիցն է Հարավային Կովկասում․ Պետդումայի պատգամավոր
Զատուլինը բավարարվածությամբ է նշել, որ Հայաստանում քաղաքական փոփոխություններից հետո երկու երկրների ղեկավարների միջեւ 6 հանդիպում է կայացել․․․
ՀՀ եւ ՌԴ լրագրողները չպետք է ընտրեն՝ ում կողմը բռնել խնդիրներ ծագելիս. փորձագետ
Պետք է բացառել վիճակը, երբ ստիպված են բռնել որեւէ մեկի կողմը...
Մոսկվայի նախկին քաղաքապետը ավանդ ունի հայ-ռուսական հարաբերություններում. Ղարաբաղի նախկին վարչապետ
Յուրի Լուժկովն ավանդ է ներդրել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում...
Ամենաշատ