News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 13
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Bugatti ընկերության ղեկավարությունը բանակցություններ է վարում Volkswagen կոնցերնի հետ նոր ավտոմեքենայի մշակման համար, որը կարող է դառնալ Chiron հիպերքարի ավելի հարմարավետ եւ հասանելի այլընտրանքը: Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է ֆրանսիական ապրանքանիշի ղեկավար Ստեֆան Վինքելմանը:

Թոփ մենեջերի խոսքով՝ վերջին շրջանում Bugatti-ն մեծ գումարներ է վաստակել, ինչը թույլ է տվել բարձրացնել նոր ծրագրի ֆինանսավորման թեման, որը կարող է հավելյալ շահույթ բերել: Ընդ որում, Վինքելմանը նշել է, որ չափազանց բարդ խնդիր կլինի համոզել Volkswagen-ի ղեկավարությանը կանաչ լույս տալ նոր ավտոմեքենային:

Նախնական տվյալներով՝ խոսքը 500 հազարից մինչեւ 1 մլն եվրո արժեքով չորստեղանոց էլեկտրական քրոսովերի մասին է: Bugatti-ն տարեկան մոտ 100 ավտոմեքենա է թողարկում, սակայն նոր մոդելը կարող է թույլ տալ մեծացնել արտադրությունը տարեկան մինչեւ 600-700 ավտոմեքենա:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը