News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Անգլիական Դարեմ կոմսության ոստիկանությունը արդեն հինգ տարի է փորձում է գուշակել, թե ով է ծածուկ փողով տոպրակներ բերում Բլեքհոլ-Կոլյերի գյուղի բնակիչների համար։ Առաջին նման դեպքը տեղի է ունեցել 2014թ․։ Այդ ժամանակվանից գտել են փողով 12 տոպրակ, որոնցից չորսը՝ այս տարի, հայտնում է Meduza-ն։

Տոպրակները սովորաբար թողնում են երեւացող տեղում (օրինակ՝ որեւէ մեկի տան մոտ ասֆալտի վրա)՝ այնպես, որ դրանք հաստատ նկատեն։ Պարկում միշտ լինում է մոտ 2000 ֆունտ սթեռլինգ։ Տեղի բնակիչները հայտնաբերված տոպրակը ոստիկանություն են տանում։ Սակայն այդ փողերին տիրանալ ոչ ոք չի հավակնում, եւ այն վերադարձնում են գտնողին՝ որպես պարգեւ։

Ոստիկանները հարցրել են բնակիչներին եւ կազմակերպություններին, փորձել են բանկերի միջոցով պարզել առեղծվածային նվիրատուի անձը, սակայն ապարդյուն։ Տոպրակների վրա նույնիսկ մատնահետք չի մնում։ Իրավապահները բացառում են, որ տոպրակները պատկանեն հանցագործների, եւ ենթադրում են, որ ինչ-որ մեկը պարզապես ուզում է օգնել Բլեքհոլ-Կոլյերիի բնակիչներին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ