News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքական դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել ստամբուլահայ ակտիվիստ, իրավապաշտպան Արլեթ Նատալի Ավազյանի դեմ ներկայացած դատական հայցը։

Այս մասին հայտնել է հենց Նատալի Ավազյանը. «Դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել ԱԳ նախարարի՝ իմ դեմ ներկայացրած «ժողովդրին ատելության եւ թշանամքի հրահրելու» մեղադրանքով հայցը»։

Նշենք, որ Նատալի Ավազյանը մեկ ամիս առաջ  ձերբակալվել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի բողոքի հիման վրա, սակայն ստորագրությամբ ազատ էր արձակվել։

Նատալի Ավազյանը «հանդգնել էր» Twitter–ում գրել, որ Մեւլութ Չավուշղլուի պապերին Անթալիայում անվանում էին քուրդ գողեր։

Տպել
Ամենաշատ