News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեկ շաբաթից ավելի ԿԳՄՍ-ի դիմաց նստացույց իրականացնող ՀՅԴ երիտասարդական միության անդամներին այսօր՝ նոյեմբերի 19-ին, միացել է նաեւ մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։ Պահանջը ԿԳՄՍ-ի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն է։

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության  դիմաց նստացույցին երեկ միացել էր նաեւ դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մեկ շաբաթից ավելի է, ինչ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները բողոքում են «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրինագծից եւ շարունակում են նախորդ շաբաթ սկսած դասադուլը։ ՀՅԴ երիտասարդները նստացույց են կազմակերպել նախարարության շենքի դիմաց:

Հիշեցնենք, որ ԵՊՀ 58 դասախոս մեկ օրով խորհրդանշական գործադուլ էր հայտարարել նախօրեին՝ այդպիսով աջակցություն հայտնելով նոյեմբերի 6-ից դասադուլի մեջ գտնվող՝ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողներին: Նրանք բողոքում են «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրինագծից, որով նախատեսվում է, որ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլեւս պարտադիր չի լինելու բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում:

Տպել
Ամենաշատ