News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մոսկվան եւ Երեւանը մեկը մյուսի դեմ չեն կարող գործել, քանի որ նրանք ռազմավարական դաշնակիցներ են։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չի կարող լինել այդպիսի բան, որ մենք ուզենանք վնասել Ռուսաստանին։ Ամեն դեպքում, դա է մեր պատկերացումը ռազմավարական գործընկերության մասին․․․ Մենք չենք կարող ոչ մի տեղ եւ երբեք գործել մեկս մյուսի դեմ»,- հայտարարել է Փաշինյանը՝ «Ռոսիյսկայա գազետա»-ի խնդրանքով մեկնաբանելով մի շարք ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, թե ԱՄՆ միջոցների հաշվին կառուցված հայկական կենսալաբորատորիաներում կարող են Պենտագոնի պատվերով աշխատանքներ կատարվել։

Վարչապետը նաեւ նշել է, որ այդ լաբորատորիաները ստեղծվել են Միացյալ Նահանգների միջոցների օգնությամբ, սակայն այսօր համարվում են բացառապես Հայաստանի Հանրապետության սեփականությունը։ «Ոչ ոք դրսից առանց մեր երկրի իշխանության ներկայացուցիչների թույլտվության չի կարող ներթափանցել այդ օբյեկտների տարածք»,- հավելել է Փաշինյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանն ու Հայաստանը հետաձգել են այդ լաբորատորիաներ ռուսաստանցի մասնագետների մուտքը թույլատրելու մասին հուշագրի ստորագրումը։ Փաստաթուղթը պետք է ստորագրվեր վերջերս Հայաստան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի ժամանակ, սակայն անհայտ պատճառներով դա տեղի չունեցավ։

«Մենք Ռուսաստանի հետ ունեինք պայմանագրի նախագիծ, մենք պատրաստ էինք այն ստորագրել, սակայն ռուսաստանցի գործընկերները որոշեցին դրա վրա էլի աշխատել։ Կաշախտենք դրա վրա, եւ երբ երկու կողմերը համաձայն լինեն, կստորագրենք»,- պարզաբանել է Փաշինյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ