News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 13
USD
477.71
EUR
531.55
RUB
7.56
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Նոր Հաճնի մշակույթի տանն այսօր` նոյեմբերի 19-ին, տեղի ունեցավ գազի թունավորումից մահացած ընտանիքի անդամների հոգեհանգիստը:

Ընտանիքի տատիկին ու նրա խնամակալության տակ գտնվող 4 թոռներին վերջին հրաժեշտը տալու էին եկել ինչպես բարեկամները, այնպես էլ ընկերները, համադասարանցիները:  Երեխաների հայրը, որը բնակվում էր Ուկրաինայում, այսօր առավոտյան է ժամանել Հայաստան: Հոգեհանգստին ներկա էին նաեւ քաղաքային եւ մարզային իշխանության ներկայացուցիչներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզում  նոյեմբերի 16-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13-ի սահմանում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել  է 5 քաղաքացու դի: Պարզվել էր, որ տան բնակիչները թունավորվել  են շմոլ գազից։

Տպել