News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 14
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում քաղաքացիական ակտիվիստները եւ ընդդիմությունը մտադիր են նոյեմբերի 25-ին բողոքի խոշոր ցույց անցկացնել։ Այսպիսով, նրանք մտադիր են խափանել խորհրդարանի լիագումար նիստը, որը նախատեսված է նոյեմբերի 26-ին, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Քաղաքացիական ակտիվիստների եւ ընդդիմության ծրագրերը հայտարարվել են այն ցույցի ժամանակ, որն այսօր երեկոյան վերսկսվել է Ռուսթավելու պողոտայի վրա։ Նախօրեին ոստիկանները ցրել էին խորհրդարանի մոտ պիկետի մասնակիցներին, եւ ընդդիմադիրները ընդմիջել էին ակցիաները՝ խորհրդատվությունների համար։

Բացի այդ, վաղը, նոյեմբերի 20-ին, ակտիվիստները պատրաստվում են ցույց կազմակերպել դատախազության մոտ, որպեսզի բողոքարկեն այն գործերը, որոնք հարուցվել են նոյեմբերի 18-ի ցույցի 37 մասնակիցների դեմ։ Ինչպես հայտարարել են ընդդիմադիրները, «այդ գործերը սպիտակ թելով են կարված»։

Ինչ վերաբերում է խորհրդարանի մոտ ցույցին, այն կսկսվի երկուշաբթի օրը՝ Հանրապետության հրապարակից մեկնարկող երթով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ