News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ձեզ մի կողմից զգուշացվեց` դաս քաղել եւ «օրենքով գողերի»  օրինագծի քննարկման ժամանակ համապատասխան պահվածք ու դիրքորոշում որդեգրել, հակառակ դեպքում ձեզ ցույց կտան, թե «որտեղ են ձմեռում խեցգետինները», դաս քաղե՞լ եք՝ հարցրինք ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանին։

«Ո՞վ է ասել, որ պետք է դաս քաղենք»: Օրինակ՝ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը։ «Ճիշտն ասած` մի քիչ զարմանում եմ, որ մարդիկ կարողանում են իրենց համար երեւակայական աշխարհ ստեղծել, ապրել այդ աշխարհի մեջ․ ի՞նչ է նշանակում «դաս քաղել»։ Թույլ տվեք չմեկնաբանեմ որեւէ արտահայտություն. կարող եմ ասել, որ մենք պարկեշտ քաղաքական ուժ ենք, շատ լավ գիտենք ինչ ենք անում, ինչպես ենք անում»:

Իսկ ի՞նչ եք կարծում՝ «Իմ քայլը»-ԲՀԿ սագան ինչո՞վ կավարտվի` դուելո՞վ, թե՞ համերաշխությամբ։ «Ո՛չ դուելով, ո՛չ համերաշխությամբ։ Սա քաղաքական ընթացք է, եւ ժամանակը ցույց կտա` ով է սխալ, ով` ճիշտ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ