News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերնատունը» մտադիր է համաժողով անցկացնել Արցախում: «Վերնատան» նախաձեռնող խմբի անդամները մտադիր են առաջիկայում այցելել Արցախ եւ այնտեղ կազմակերպել կլոր սեղան, որի հիմնական թեման լինելու է Արցախի հարցի միջազգային կարգավորումը եւ ՀՀ իշխանությունների ոչ կոմպետենտությունն այդ հարցում:

Իրականում այդ միջացառման նպատակը լինելու է հայաստանյան ընդդիմադիր ուժերի աջակցությունը նախագահ թեկնածու Վիտալի Բալասանյանին, քանի որ «Վերնատան» ներկայացուցիչների արցախյան գործընկերը Վիտալի Բալասանյանն է:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ այս կառույցը իրականում ստեղծվել է նեղ կուսակցական եւ անձնական խնդիրներ լուծելու համար, մի խոսքով՝ սա քարոզչական կազմակերպություն է եւ ոչ ավելին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ