News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կոռուպցիայի դեմ պայքարը եւ տնտեսական ոլորտում հավասար պայմանների ապահովումը Հայաստանի ապագա զարգացման կարեւորագույն նախապայմաններն են, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նոր զեկույցի համաձայն, 2019-ին Հայաստանին հաջողվել է պահպանել ՀՆԱ-ի կայուն աճ չնայած հանքաարդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում որոշակի անկմանը: Ընթացող տարում Հայաստանի ՀՆԱ-ն Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տվյալներով աճել է 6 տոկոսով:

Հանքաարդյունաբերության անկումն առաջացրել է նաեւ արտահանման աճի որոշակի դանդաղում: Միեւնույն ժամանակ, արտերկրից դեպի Հայաստան ներմուծումն աճել է 16 տոկոսով: Չնայած դրան, 2019-ին Հայաստանի դրամի փոխարժեքը մնացել է կայուն, իսկ սղաճը նվազել է 2.5-ից մինչեւ 1.7 տոկոս: Հատկանշական է, որ Հայաստանի կառավարությանը հաջողվել է այս ժամանակահատվածում նաեւ բարելավել ֆիսկալ իրավիճակը՝ նվազեցնելով հանրային պարտքի չափը ՀՆԱ-ի նկատմամբ շուրջ 60-ից մինչեւ 55.7 տոկոսի:

Զեկույցի համաձայն, Հայաստանի նոր կառավարության առաջնահերթությունն է ոչ ինքնին բարձր տնտեսական աճն այլ դրա արտացոլումը քաղաքացիների իրական կյանքի որակի բարելավման վրա: Հատկապես եվրոպական կողմը կարեւորում է Հայաստանում իրականացվող հարկային բարեփոխումները եւ այդ ոլորտի թափանցիկության բարձրացումը:

Պետական կառավարման ոլորտի բարելավումը, կառուցվածքային փոփոխությունները, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների եւ ծառայությունների ոլորտների խթանումը միտված են ապահովելու Հայաստանում կայուն աճ, նշված է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի զեկույցում:

Կառավարման որակի բարելավումը կարող է լուրջ դրական ազդեցություն ունենալ երկրի ընդհանուր տնտեսական զարգացման վրա, որոշիչ գործոն հանդիսանալով երկրի ընդհանուր առաջընթացի համար, զեկույցի նախաբանում նշում է բանկի գլխավոր տնտեսագետ Բեատա Յավորսիքը: Այս կապակցությամբ, զարգացող երկրները կարող են լրջորեն բարելավել դիրքերը կառավարման որակի բարելավման դեպքում:

Համեմատության համար, հարեւան Վրաստանում ու Ադրբեջանում 2019-ին ՀՆԱ-ն աճելու է Հայաստանից ցածր իսկ սղաճը՝ Հայաստանից բարձր տեմպերով: Զեկույցի համաձայն, Վրաստանում նախատեսվում է ՀՆԱ-ի 4.5 տոկոս աճ եւ ավելի քան 4 տոկոս սղաճ, իսկ Ադրբեջանում եւ՛ ՀՆԱ-ի աճը, եւ՛ սղաճն ընթացող տարում կազմելու են 2.8 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ