News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի Չյապաս նահանգի ափերին, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 04.27-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը տեղակայված է Պուերտո Մադերո բնակավայրից 110 կմ հարավ-արեւմուտք: Երկրաշարժի օջախը 60 կմ խորության վրա էր:

Մեքսիկայի ազգային սեյսմոլոգիական ծառայությունն իր հերթին նշում է, որ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 6,4:

Milenio պարբերականը հայտնում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են առափնյա եւ բարձրլեռնային շրջաններում Չյապաս նահանգի տարածքում, Տաբասկո նահանգի որոշ շրջաններում, ինչպես նաեւ Գվատեմալայի Սան Մարկոս համայնքի տարածքում:

Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում
Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենահզոր ցնցումները՝ 5,4 և 5,1 մագնիտուդով...
Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը մոտ 25 հազար մարդ բնակչությամբ Պադամ քաղաքից 35 կմ հարավ է։ Երկրաշարժի օջախը 21 կմ խորության վրա է...
Թայվանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1 038-ի
Երկրաշարժից տուժածների թիվն ավելացել է...
Ճապոնիայի հյուսիս-արևելքում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի շրջանում։ Ստորերկրյա ցնցումների օջախը եղել է...
Թայվանում երկրաշարժի տուժածների թիվը հասել է 963-ի
Ինչպես նշել է շտաբի ներկայացուցիչը, ևս 143 մարդ արգելափակված է կամ օգնության…
Ամենաշատ