News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բոլիվիայի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ թույլ է տվել, որպեսզի երկրից անվտանգ հեռանա նախկին նախագահ Էվո Մորալեսի դուստրը՝ Էվալիս Մորալես Ալվարադոն, ինչպես նաև բնիկ ժողովրդի պատգամավոր Մարիա Պոնյին։ Նրանք ներկա պահին գտնվում են Մեքսիկայի դեսպանատանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Արտաքին գործերի նախարարությունը թույլ է տվել, որպեսզի Էվալիս Մորալես Ալվարադոն եւ Մարիա Ինոսենթա Պոնյի Պոիչին անվտանգ հեռանան երկրից»,- ասվում է նախարարության թվիթերյան հաղորդագրությունում։

Ավելի վաղ Բոլիվիայի ԱԳՆ-ն խոստացել էր օգնել 24 քաղաքական գործչի հրաժարական տված նախագահ Էվո Մորալեսի MAS («Շարժում դեպի սոցիալիզմ») կուսակցությունից՝ երկրից Մեքսիկա անվտանգ հեռանալու հարցում։

Տեղեկացվել էր նաեւ, որ Բոլիվիայի նոր իշխանությունները ստեղծել են «դատախազության հատուկ խումբ», որը պատասխանատու կլինի նախագահի պաշտոնից հեռացած Էվո Մորալեսի MAS կուսակցության հետ կապված պատգամավորների եւ այլ անձանց կալանավորումների համար։

Մորալեսը նվազագույն առավելությամբ հաղթել էր հոկտեմբերի 20-ի նախագահական ընտրություններում, բայց ընդդիմությունը՝ Մեսայի գլխավորությամբ, հայտարարեց զանգվածային խախտումների մասին։ Սկզբում Մորալեսը հայտարարեց նոր ընտրություններ անցկացնելու մասին, բայց հետո զինվորականների ճնշմամբ հեռացավ պաշտոնից եւ երկրից։ Նրա հետեւից հրաժարական տվեց երկրի ողջ բարձրագույն ղեկավարությունը, իշխանությունն անցավ սենատի ընդդիմադիր փոխխոսնակ Անյեսին։ Մորալեսի կողմնակիցները վիճարկում են լիազորությունների հանձնումը Անյեսին եւ պահանջում են նրա հրաժարականը։

Պաշտոնական տեղեկատվությամբ՝ հոկտեմբերի 20-ից Բոլիվիայում բողոքների ընթացքում զոհվել է 23 մարդ, 715-ը՝ վիրավորվել, 624 մարդ ձերբակալված է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ