News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 05
USD
477.94
EUR
530.13
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Օրերս հրազենի ապօրինի գործադրմամբ կենդանու վրա կրակելու դեպք է արձանագրվել Երեւանի կենտրոնում՝ Վարդանանց 22 հասցեում, հաղորդում է Econews.am-ը: 

Ինչպես հայտնել են քաղաքացիները՝ նրանք լսել շան ուշեղ վնգստոց, այնուհետեւ մոտեցել եւ տեսել են արյունահոսող կենդանուն: Շունը եղել է Երեւանի քաղաքապետարանի կողմից ստերջացված՝ ականջին տարբերանշանով։ Քաղաքացիները նշում են, որ կենդանին շրջել է անտուն քաղաքացու ուղեկցությամբ, երբ դեպքը տեղի է ունեցել։

EcoNews.am-ը կապ է հաստատել ՀՀ ոստիկանության հետ, որտեղից տեղեկացրել են․ «Նոյեմբերի 16-ին, ժամը 17։10 քաղաքացուց ստացել ենք ահազանգ, որ Վարդանանց 22 հասցեում շան են կրակել։ Այս պահին ահազանգով ստուգողական գործողություններ են կատարվում։ Ոստիկանությունն իր գործողություններով կստուգի բոլոր հանգամանքները»։ 

Հիշեցնենք, որ բնակավայրում եւ դրա համար չհատկացված տեղերում հրազենի կիրառումն ապօրինի է, ավելին նման գործողության իրականացումը լի է բազմաթիվ վտանգներով նաեւ մարդկանց համար, ինչպես նաեւ հանդիսանում է հասարակական կարգի խախտում եւ հանրային անվտանգության խնդիր:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 173-րդ հոդվածի հատկանիշներով սահմանվում է․

Հոդված 173. Հրազենից կրակելը բնակավայրերում եւ դրա համար չհատկացված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով

Հրազենից կրակելը բնակավայրերում եւ դրա համար չհատկացված տեղերում, ինչպես նաեւ դրա համար հատկացված տեղերում սահմանված կարգի խախտումով` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` հրազենի եւ ռազմամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Կենդանին այժմ գտնվում է «Վետ լայն» կենդանաբուժական կլինիկայում: Շանն այնտեղ ռենտգեն հետազոտության են ենթարկել, որի վրա ակնհայտ երեւում է կրակոցի հետքը: Փամփուշտը դիպել է անմիջապես կենդանու ողնաշարին, ինչի հետեւանքով շան հետագա ճակատագիրն այժմ անհայտ է:

Ընդգծենք, որ բացի հրազենի ապօրինի կիրառման, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, հանրային անվտանգության եւ հասարակական կարգի խախտման դեպքի, վտանգի տակ է դրվել հարակից տարածքում գտնվող մարդկանց առողջությունն ու կյանքը, ինչպես նաեւ վնասվել է Երեւանի քաղաքապետարանի կողմից ստերջացված կենդանին, որի վրա համայնքային բյուջեից գումար է ծախսվել։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հրազենի ապօրինի կիրառմամբ Երեւանի «Արարատյան Մասիվ» կոչվող տարածքի 116 դպրոցի բակում կրակել եւ սպանել են 3 շան: Ընդգծենք, որ ստեղծված իրավիճակն ու տեղի ունեցող իրադարձություններն առաջին հերթին վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի, առողջության ու անվտանգության համար: Դեպքերը սկսել են կրել պարբերական բնույթ, ուստի կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը լինել հնարավորինս խիստ եւ հետեւողական նշված հարցերում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այն, ինչ պարզվել է Սերգո Կարապետյանի մասով, հայտնի էր վաղուց. ՀԿ նախագահ
Այն, ինչ հայտնի էր Սերգո Կարապետյանի մասով, ինձ համար նորություն չէր, ասել է Հրաչ Բերբերյանը...
Դավիթ Սիմոնյանի դեմքին քերծվածքներ կային, բայց նա պնդում էր, որ մոծակի կծածի հետք է. Հայկ Սարգսյանի պաշտպան
Խոշտանգման միջոցով փորձում են ցուցմունք կորզել…
Մեկ օրում բացահայտվել է 61 հանցագործություն, որից 3-ը՝ նախկինում կատարված
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ...
Բացահայտվել են ավտոմեքենաներից կատարված գողությունների եւ գողության փորձերի երկու տասնյակից ավելի դեպքեր
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի բնակիչը՝ ծնված 1980թ., ուրիշի զգալի չափերի գույքի գաղտնի…
Լոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը ձերբակալվել են
Երեքն էլ ունեն կասկածյալի կարգավիճակ...
10–ամյա տղայի երկու մատներն անդամահատել են պայթուցիկ սարքի օգտագործման հետևանքով (ֆոտո)
«Ցավոք, ծնողները, մտածելով, որ երեխան չվնասվի, իրենք են բռնում երկար «սալյուտները», երեխային էլ կանչում են, որ ներքևի հատվածից բռնի...»