News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 16
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Նախօրեին դերասան Արտյոմ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել՝ տեղեկացնելով, որ Դավթաշեն վարչական շրջանում երթուղայինի վարորդը փորձել է կտրել իր պարանոցը:

«Ես շատ տեղերում եմ ապրել, բայց վերջը որոշեցի գալ Հայաստան: Մեկ ամիս է արդեն, որ Հայաստանում եմ, շատ ուրախացած, ոգեւորված եկել եմ, բայց այսօր հասկացա, որ Հայաստանում շատ վտանգավոր է ապրելը, որովհետեւ օրը ցերեկով մայրաքաղաքի մեջ կարող է մի հատ խլնքոտ, թարախակալած «ԳԱԶԵԼ»-ի շոֆեռ սալոնից դանակ, խանչալ, չափաջաղ ու էդպիսի մի հատ զենք հանի ու ուզենա իմ վիզը կտրի, ոչ ավել, ոչ պակաս, կնոջս աչքի առաջ»,-տեսանյութում ասել է Արտյոմ Կարապետյանը:

Նա հավելել է, որ դեպքի պահին դիմացի մայթին եղել է ոստիկանական մեքենա, ավտոբուս, բայց ոչ մի արձագանք չի եղել նրանց կողմից:

Նա Ոստիկանությանը կոչ է արել հետեւողական լինել. «Իմ կյանքը վտանգված է աստեղ, Հայաստանում դեռ վիկինգների կուլտուրան է, այսինքն թրերով կարող ենք հելնենք»,-ասել է նա եւ հայտարարել, որ մեծ դանակով է շրջելու այնքան ժամանակ, քանի դեռ ոստիկանները «ԳԱԶԵԼ»-ների վարորդների մեքենաներից այդ զենքերը չեն վերացրել:

Դերասանը նաեւ հայտարարել է, որ իր հայտարարությունը քաղաքական ենթատեքստ չունի. «Ես ոչ էս ճամբարից եմ, ոչ էն: Իմ ճամբարն իմ տունն է, իմ ընտանիքը, ընկերները»:

Այս առնչությամբ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ իրենք ուսումնասիրում են դերասան Արտյոմ Կարապետյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Դոմոդեդովո» օդանավակայանում Մոսկվա-Կրասնոդար չվերթը հետաձգվել է ոչ ադեկվատ ուղեւորի պատճառով
Տղամարդը սպառնացել է նռնակ պայթեցնել ինքնաթիռում…
Իտալիայի Բրինդիզի քաղաքում 54 000 մարդ տարհանվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ռումբի պատճառով
Համաձայն տեղական ԶԼՄ-ների տեղեկությունների՝ այդ գործողությունը համարվում է բնակչության խոշորագույն տարհանումը խաղաղ ժամանակաշրջանում Իտալիայի ողջ պատմության ընթացքում…
23-ամյա ՊՆ ծառայողը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին.վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է
Ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 23-ամյա Գագիկ Բ-ն իր վարած Kia…
15-ամյա տղան, BMW-ով մոտ 20 մետր օդային թռիչք անելով, հայտնվել է Երևանյան լճում
Ժամանել է նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը…
Փրկարարները ջրատարից դուրս են բերել խոշոր եղջերավոր կենդանուն
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից…
Վանաձորում ВАЗ-2107 եւ Opel մակնիշի ավտոմեքենաները բախվել են միմյանց. կա տուժած
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում...