News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Տեղի իշխանություններն ափսոսանք են հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Սենատի կողմից «Հոնկոնգում դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների մասին օրինագծի» հավանության արժանանալու հետ կապված՝ ընդգծելով, որ այդ քայլը վնաս է երկկողմ հարաբերություններին եւ հենց ամերիկացիների բիզնես-շահերին։ Նման ակտերը «ավելորդ են եւ անթույլատրելի», ասվում է Չինաստանի հատուկ վարչական շրջանի (ՀՎՇ) կառավարության չորեքշաբթի տարածված հայտարարությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ տնտեսական եւ առեւտրային քաղաքականության ցանկացած միակողմանի փոփոխություն Հոնկոնգի վերաբերյալ բացասական ներգործություն կունենա երկկողմ կապերի վրա, կվնասի ամերիկյան սեփական շահերին»,- ընդգծել են տեղի իշխանությունները։ Նրանք նշել են, որ մեգապոլիսի տարածքում ապրում են 85 հազար ամերիկացի քաղաքացի եւ գործարար, բիզնես է վարում 1344 ամերիկյան ընկերություն, որոնցից 278-ն այստեղ ունի տարածաշրջանային կենտրոնակայան։

«Օտարերկրյա ոչ մի օրենսդիր մարմին ոչ մի ձեւով չպետք է միջամտի Հոնկոնգի ներքին գործերին»,- ընդգծել է տեղի իշխանությունների ներկայացուցիչը։ Խոսելով մարդու իրավունքների եւ ազատությունների մասին՝ նա նշել է, որ «դրանց պաշտպանությունը  ՀՎՇ կառավարության սահմանադրական պարտականությունն է»՝ Հիմնական օրենքի դրույթներին համապատասխան։ «Հունիսի սկզբից Հոնկոնգում տեղի են ունեցել ավելի քան 700 զանգվածային ցույց եւ հրապարակային միջոցառում։ Դրանցից շատերը արդյունքում վերածվել են բռնի անլեգալ գործունեության։ Հանրային կարգի ապահովումը ոստիկանության պարտականությունն է»,- նշվում է հայտարարությունում։

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը  երեքշաբթի միաձայն հավանություն է տվել Հոնկոնգում այսպես կոչված դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների մասին օրինագծին, որն ամերիկյան վարչակազմից պահանջում է հաշվետու լինել օրենսդիրների առջեւ Հոնկոնգի իրավիճակի մասին, եւ որը նախատեսում է պատժամիջոցների կիրառում այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են, ըստ Վաշինգտոնի, այս ինքնավար շրջանում մարդու իրավունքների խախտումների համար։

Օրինագիծը նախատեսում է ամենամյա գնահատական տալ, թե որքանով է Հոնկոնգն անկախ Պեկինից «մեկ երկիր՝ երկու համակարգ» քաղաքականության շրջանակում՝ նրա հանդեպ գործող ԱՄՆ առեւտրատնտեսական, մաքսային եւ ներդրումային  արտոնյալ ռեժիմի երկարացման համար։ Հոկտեմբերին այս օրինագծի իր տարբերակն արդեն հավանության էր արժանացրել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։ Հիմա երկու պալատները պետք է համաձայնեցնեն տեքստի միասնական տարբերակը, որը կտրվի ԱՄՆ նախագահին՝ ստորագրման։

Ամռան սկզբին Հոնկոնգում սկսվել էին բողոքի ակցիաներ ընդդեմ իշխանությունների՝ արտահանձնման օրինագծի ընդունման մտադրության, որը թույլ կտար իրավախախտներին հանձնել մայրցամաքային Չինաստանին։ Չնայած օրինագիծը հետ կանչվեց, բայց ընդդիմության երիտասարդ կողմնակիցները պատրաստակամություն են հայտնում շարունակել հակակառավարական ցույցերը։ Դրանք ուղեկցվում են բռնությամբ, ճանապարհներ փակելով, հրդեհումներով եւ վանդալիզմի ակտերով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ