News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ «Կախոլ-Լավան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Բենի Գանցը չեն կարողացել պայմանավորվել կոալիցիոն կառավարություն ձեւավորելու շուրջ։ Այս մասին Նեթանյահուն տեղեկացրել է չորեքշաբթի Թվիթերի իր էջում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ցավոք, երեկ (նոյեմբերի 19-ին) մեր խոսակցության ժամանակ Բենի Գանցը հրաժարվեց ընդունել («Մեր տունն Իսրայելն է» կուսակցության առաջնորդ) Ավիգդոր Լիբերմանի առաջադրած պայմանը՝ ընդունել նախագահի (Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի) նախագիծը, որի համաձայն՝ ես, որպես գործող վարչապետ, առաջինը կստանձնեի (նոր) կառավարության պաշտոնը»,- ասվում է հաղորդագրությունում։ Նեթանյահուն ընդգծել է, որ այս պայմանը սկզբունքային էր Լիբերմանի համար։

Նա նաեւ կշտամբել է «Կախոլ-Լավան» կուսակցությունների դաշինքի առաջնորդներ Բենի Գանցին եւ Յաիր Լապիդին իսրայելական արաբական կուսակցությունների հետ բանակցություններ վարելու համար՝ կառավարություն ձեւավորելու մասին։ Վարչապետի կարծիքով՝ քաղաքական գործիչները խախտել են նաեւ ավելի վաղ ընտրողներին տված խոստումները։

Նոյեմբերի 21-ի կեսգիշերին (նոյեմբերի 21, Մոսկվայի ժամանակով 01.00) լրանում է օրենքով Գանցին տրված 28-օրյա ժամկետը կոալիցիա ստեղծելու համար։ Սեպտեմբերի 17-ի ընտրություններից հետո առաջինը կառավարություն փորձել է ստեղծել Նեթանյահուն, բայց դա նրան չի հաջողվել, ինչից հետո նա վերադարձրել է մանդատը երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինին իր 28-օրյա ժամկետը լրանալուց 2 օր առաջ։ Եթե «Կախոլ-Լավանի» առաջնորդին չհաջողվի կառավարություն ստեղծել, կսկսվի օրենքով նախատեսված 21-օրյա շրջան, որի ընթացքում Քնեսեթի 120 պատգամավորներից ցանկացածը կարող է փորձել 61 խորհրդարանականի ստորագրություն հավաքել, որպեսզի հենց նրան նախագահը հանձնարարի ձեւավորել կոալիցիա։ Եթե դա նրան չհաջողվի, ապա երկրորդ անընդմեջ ընտրություններն Իսրայելում կնշանակվեն երեքշաբաթյա ժամկետի ավարտից 90 օր հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ