News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բոլիվիայի նոր իշխանությունները երկրից դուրս գալու թույլտվություն չեն տվել Էվո Մորալեսի կառավարության մի քանի նախկին նախարարների, որպեսզի նրանք մնան եւ մասնակցեն երկրում ստեղծված իրավիճակի կարգավորման երկխոսությանը, հայտնում է Razon պարբերականը՝ վկայակոչելով Բոլիվիայի ժամանակավոր նախագահի աշխատակազմի ղեկավար Խերես Խուստինիանոյին:

Խուստինիանոն ո՛չ անուններ է հայտնել, ո՛չ նախարարների թիվը, որոնց վերաբերում է խոսքը: Ըստ պարբերականի՝ ենթադրվում է, որ նրանք ի դեմս Մորալեսի MAS կուսակցության պետք է մասնակցեն երկրի ժամանակավոր կառավարության հետ երկխոսությանը:

«Մենք կարծում ենք, որ նրանք կարող են դառնալ երկխոսության լիարժեք մասնակիցներ, իսկ եթե գնան, ում հետ պետք է այն վարենք»,- հայտարարել է Խուստինիանոն:

Բոլիվիայի ԱԳՆ-ն ավելի վաղ խոստացել էր երկրի նախագահի պաշտոնից Էվո Մորալեսի հեռանալու մասին հայտարարած MAS («Շարժում դեպի սոցիալիզմ») կուսակցության 24 քաղաքական գործիչների օգնել երկրից անվտանգ հեռանալ Մեքսիկա:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ԱԳՆ-ն նախկին նախագահ Էվո Մորալեսի դստերը՝ Էվալիս Մորալես Ալվարադոյին, ինչպես նաեւ բնիկ ժողովուրդների կողմից ընտրված պատգամավոր Մարի Պոնյեին թույլտվություն տվել է, որոնք հիմա պատսպարվել են Մեքսիկայի դեսպանատանը:

Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ընտրություններում Մորալեսը հաղթել էր աննշան տարբերությամբ, բայց ընդդիմությունը հայտարարել էր զանգվածային խախտումների մասին: Մորալեսը նախ հայտարարել էր նոր ընտրություններ անցկացնելու մասին, բայց հետո զինվորականների ճնշմամբ պաշտոնից հեռացել էր եւ երկիրը լքել: Նրան հետեւել էր երկրի ամբողջ բարձրագույն ղեկավարությունը եւ հրաժարական տվել, իշխանությունն անցել էր Սենատի ընդդիմադիր փոխխոսնակ Ժանին Անյեսին: Մորալեսի կողմնակիցները վիճարկում են լիազորությունները Անյեսին փոխանցելը եւ պահանջում նրա հրաժարականը:

Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Բոլիվիայում հոկտեմբերի 20-ից բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 23 մարդ, 715-ը վնասվածքներ է ստացել, 624-ը՝ կալանավորվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ