News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովը նախօրեին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգի սահմանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն, որոնք ենթադրում են անշարժ գույքի կադաստրային արժեքի փոփոխություն եւ գույքահարկի հետագա փոփոխություն: Այս մասին նոյեմբերի 20-ին ԱԺ նիստում ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Պատգամավորը, մասնավորապես, նշեց, որ ներկայումս գործող գույքահարկի եւ հողի հարկի փոխարեն կսահմանվի անշարժ գույքի միասնական հարկ (հող+շինություն-խմբ.), որպես դրա օբյեկտ սահմանելով հողն ու ապահովելով կադաստրային արժեքից անցումը իրական շուկայական գնի՝ առանց գյուղատնտեսական նշանակության հողերի վրա ազդելու: Այդպես կձեւավորվեն շուկայական գնին մոտարկված կադաստրային գները, որոնք ենթադրվում է օգտագործել հարկման եւ տարատեսակ գործարքների համար: «Խոսքն իրականում անշարժ գույքի բոլոր տեսակների մասին է: Խոսքը միայն թանկարժեք անշարժ գույքի մասին չէ: Այդ ամենը նշանակում է, որ Հայաստանում անշարժ գույքի կադաստրային արժեքը կտրուկ կբարձրանա: Դա պետք է ուժի մեջ մտնի 2021 թվականից»,- բացատրեց Խաչատրյանը՝ հավելելով, որ իրենք միակ քաղաքական ուժն են, որն այդ օրինագծի դեմ է քվեարկել:

Նշենք, որ կառավարությունը մտադիր է գնահատման մրցակցային եւ միասնական համակարգ ստեղծել: Բացի այդ, կվերացվի շուկայական եւ կադաստրային արժեքի միջեւ մեծ տարբերությունը, զգալիորեն կթեթեւանա հարկային օրենսդրությունը: Երկրի գոտիավորում կանցկացվի: Տարածքը կառանձնացվի 13 գոտու, դրանց թիվը ծրագրվում է հետագայում ավելացնել մինչեւ 20-ը, ինչից հետո իշխանությունները կսահմանեն անշարժ գույքի արժեքի չհարկվող շեմը: Այժմ այն կազմում է 3 մլն դրամ, եւ այն ծրագրվում է մեծացնել երկու անգամ: Բազային արժեքը առաջարկվում է վերանայել 3 տարվա մեջ մեկ անգամ, ընդ որում, վերջին անգամ այն վերանայվել է 2003 թվականին: Տվյալ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հունվարի 1-ից, որից հետո կսահմանվեն գույքահարկի դրույքաչափերը, նվազագույն շեմն ու գոտիավորման նոր գնահատականները: Փորձագետների կարծիքով՝ գույքահարկը Երեւանի կենտրոնում կբարձրանա ավելի քան 5 անգամ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ