News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը պետք է հանդես գա դասախոսների հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պահվածքի վերաբերյալ դատապարտող հայտարարությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանը։

Նա պնդեց՝  դասախոսների հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը «քամահրական վերաբերմունք էր ցուցաբերում դասախոսների նկատմամբ, որը վայել չէր նախարարին»։

Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները երեք օրով դադարեցնում են դասադուլը և ակնկալում են, որ նախարարի այդ պահվածքի վերաբերյալ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը դառապարտող հայտարարությամբ հանդես կգա առաջիկա 3 օրերի ընթացքում։

Քիչ անց կմեկնարկի նրանք քայլերթը դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, որտեղ այդ պահանջով դիմում-նամակ կհանձնեն ռեկտորի պաշտոնակատարին և ԵՊՀ գիտական խորհրդին։

Տպել
Ամենաշատ