News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Եվ մենք, եւ մեր միջազգային գոծընկերները արձանագրել ենք, որ Հայաստանի ՍԴ-ում ունենք խնդիր, եթե չասեմ ճգնաժամ, որին պետք է տրվի լուծում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով, այդ ուղղությամբ առաջարկությունները, որ անում է կառավարությունը, շատ կառուցողական են. «Սա գործընթաց է, որը շարունակաբար պետք է իրականացնել, մինչեւ ճգնաժամը ստանա իր վերջնական հանգուցալուծումը»,-ասաց Ավինյանը:

Հարցին, թե նորմա՞լ է համարում, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ՍԴ նիստերին չի ներկայանում եւ ստանում է աշխատավարձ ու պարգեւավճարներ, փոխվարչապետն արձագանքեց. «Ես չեմ, որ պետք է մեկնաբանեմ այդ հարցը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ