News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 12
USD
477.71
EUR
531.55
RUB
7.56
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Թեեւ մենք կոնկրետ անուններ չենք ցանկանում նշել, բայց գործադիր իշխանությունում կան նախարարներ, որոնց գործունեությունից «Լուսավոր Հայաստանը» եւ հասարակությունն ընդհանրապես, մեղմ ասած, գոհ չեն։ Այս մասին Ազգային ժողովում նոյեմբերի 20-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։

Պատգամավորը նշեց, որ իրենք նախատեսում են գրավոր դիմել կառավարություն՝  խնդրելով պարզաբանել ստեղծված իրավիճակը։

Հիշեցնենք, որ Հայաստանում ՀՅԴ երիտասարդական թեւի անդամները բողոքի ակցիա են իրականացրել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության առջեւ։ Նրանք պահանջում են գերատեսչության ղեկավար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Նրա նախաձեռնություններից դժգոհ է նաեւ ԵՊՀ հայկական բանասիրական ֆակուլտետի մի մասը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել