News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը


Միակ հավելյալ տեղեկությունը, որ կարող եմ տալ, այն է, որ Ավետիք Էլոյանը դիմել է դատարան: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով իր խորհրդական Ավելիք Էլոյանի եւ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի միջեւ առկա հակամարտությանը:

«Կոնկրետ չգիտեմ՝ ինչպես է հիմնավորվում, ենթադրում եմ, որ զրպարտության հետ կապված»,-ասաց նա:

«Հիմա մի ժամանակաշրջան է, երբ բոլորն անում են տարատեսակ հայտարարություններ: Պետք է հասկանալ, թե այդ հայտարարություններն ինչ նպատակներով են արվում: Նույն պարոն Սարհատ Պետրոսյանի հրաժարականից հետո ես ստանում եմ նամակ Կադաստրի կոմիտեի վարչության պետերից մեկից, որտեղ նա խոսում է 2 տասնյակից ավելի կոռուպցիոն սխեմաների մասին, որը զեկուցվել է պարոն Պետրոսյանին եւ պարոն Պետրոսյանը ըստ այդ նամակի, չի տվել ընթացք:

Հիմա պետք է հասկանալ, թե ինչպես վերաբերվել նման հայտարարություններին: Կարծում եմ՝ պետք է հանգիստ վերաբերվել, կտրուկ շարժումներ չանել, վերլուծել, հասկանալ, նաեւ հասկանալ տողատակերը: Որովհետեւ այն վարչությունը, որի պետն այդ նամակն ինձ ուղղել է, շուտով փակվելու է: Ուզում եմ ասել՝ բոլոր հայտարարությունների մեջ պետք չի միայն բուն հայտարարությանն ուշադրություն դարձնել, այլ նաեւ հասկանալ մոտիվները, թե ինչու է դա արվում»,-հայտարարեց Ավինյանը:

Դիտարկմանը, որ քանի ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում Էլոյանի եղբոր ընկերությունում, մտավախություն չկա՞, որ կբացահայտվեն որոշակի կոռուպցիոն կապեր, փոխվարչապետը պատասխանեց. «Կարծում եմ՝ որեւէ գործընթաց, որ տեղի է ունենում, պետք է լինի օրենքին համահունչ: Եթե կան անձինք, որ խախտել են օրենքը, անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցնում կամ ինչ հարաբերությունների մեջ են ներկա պաշտոնյաների հետ, պետք է ենթարկվեն պատասխանատվության»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սարհատ Պետրոսյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել էր, որ Էլոյանը «ստացել է բազմաթիվ պատվերներ իր պաշտոնի չարաշահման, օգտագործման շնորհիվ»։ Խոսքը, մասնավորապես, Երեւանում 71 հարկանի շենքի շինարարության մասին է։ Սրա հետ կապված Էլոյանը դատի է տվել Սարհատ Պետրոսյանին եւ պահանջում է ներողություն խնդրել զրպարտության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄՊՀ նախագահը մեկնել է Աթենք՝ մասնակցելու Մրցակցության միջազգային համաժողովին
Համաժողովի շրջանակում տեղի կունենան քննարկումներ մրցակցության...
Քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային ևս 42 հայտ
ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի...
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ԱԶԲ ներկայացուցիչների հետ
Հանդիպմանը կողմերը խոսել են մասնավոր հատվածի զարգացման, հանրային ներդրումների...
Վերջին 4 տարիներին միսը թանկացել է միջինը 25%-ով
Հայաստանյան շուկայում մսի գնաճի վրա մեծ ազդցություն են թողել անասունների գլխաքանակի նվազումը և կերերի շեշտակի...
«Փաստ». «ԿԲ-Կառավարություն Հակասություններից տուժում են տնտեսությունը, քաղաքացին»
Ի դեպ, հենց կառավարության վերջին մի քանի նիստերին ոլորտային նախարարներն իրենց խոսքում մեղադրանքներ էին հնչեցնում...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազում են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 24-ին, կազմել է...
Ֆոտոռեպորտաժներ