News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 07
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները երթով հասան ԵՊՀ կենտրոնական մասնաշենք և դիմում-նամակ հանձնեցին ԵՊՀ ընդունարանի աշխատակցին։

Ֆակուլտետի ուսանողներից մեկը նշեց, որ վերադառնում են դասի մինչև շաբաթ օրը։ «Մեզ խոստացան, որ օրվա ընթացքում դիմում-նամակը կսքանավորեն և կուղարկեն։ Այս ընթացքում մենք շարունակելու ենք ակտիվ գործունեություն ծավալել տեղեկատվական դաշտում, հանդիպումներ ունենալ գիտխորհրդի անդամների և խնդրով հետաքրքրված անձանց հետ»,- նշեց նա։

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, որ ի նշան «Բարձրագույն կրթության եւ գիտության  մասին» օրինագծի դեմ բողոքի նոյեմբերի 6-ից դասադուլ էին անցկացնում, այսօր` նոյեմբերի 20-ին հավաքվել են ֆակուլտետի մասնաշենքում, որտեղից պատրաստվում են երթով հասան դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք: Այնուհետեւ ուսանողները 3 օրով կդադարեցնեն դասադուլը: Իրենց դիմումների վերաբերյալ արձագանք ստանալուց հետո դասադուլի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ