News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխարհում ահաբեկչության զոհերի թիվը անցած տարի նվազել է 15,2 տոկոսով 2017-ի համեմատ՝ կազմելով 16 հազար մարդ, բայց երկրների թիվը, որտեղ ահաբեկիչները կատարում են իրենց հարձակումները, ավելացել է։ Այս մասին ասվում է «Ահաբեկչության գլոբալ ինդեքսը» զեկույցում, որը չորեքշաբթի Լոնդոնում ներկայացրել է Տնտեսության եւ խաղաղության ինստիտուտը (The Institute for Economics and Peace), տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Զեկույցի հեղինակները նշում են, որ ահաբեկիչների ձեռքից զոհված մարդկանց թիվը նվազում է չորրորդ տարին անընդմեջ։ Հիմնական պատճառներն են ջախջախիչ հարվածը, որը հասցվեց «Իսլամական պետության» ահաբեկիչներին Սիրիայում եւ Իրաքում, ինչպես նաեւ ամերիկյան ՌՕՈւ հարվածները Սոմալիում «Աշ Շաբաբ» արմատական խմբավորման  դիրքերին։ Այս ֆոնին 98 երկիր աշխարհում բարելավել է դիրքերը ներկայացված վարկանիշում, իսկ 40 երկիր՝ վատթարացրել։

Ինչպես նշվում է 100 էջանոց հետազոտությունում, «Թալիբան» արմատական շարժումը 2018-ին առաջ է անցել ԻՊ-ից ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, որոնք սպանել են ամենամեծ թվով մարդկանց աշխարհում։ «Թալիբանի» ահաբեկիչները 2018-ին աշխարհում սպանել են 6,1 հազար մարդ։ Դա 71 տոկոսով ավելին է, քան մեկ տարի առաջ, եւ կազմում է աշխարհում ահաբեկիչների զոհերի ընդհանուր թվի 38 տոկոսը։ Միաժամանակ, ԻՊ մոլեռանդների զոհերի թիվը մեկ տարում նվազել է 70 տոկոսով՝ կազմելով 1,3 հազար մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ