News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանը չի կարող նպաստավոր լինել ընկերությունների համար, որոնք որոշակի միջազգային ստանդարտներով ու կանոններով չեն ուզում առաջնորդվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նրան, որ «Տարոն ավիա» ընկերությունը դուրս եկավ հայկական շուկայից եւ գործունեությունը է ծավալում Աֆրիկայում:

«Ավիափոխադրումները մարշրուտկայով մարդ տեղափոխել չի: Իհարկե, մենք հիմա քննարկում ենք նաեւ մարշրուտկաների՝ «ԳԱԶԵԼ»-ների հարցը, եւ բավական ինչտենսիվ աշխատանք ենք տանում քաղաքապետարանի հետ, բայց «Տարոն Ավիան» ունեցել է խնդիր եվրոպական ավիացիոն կառույցներից մեկի հետ եւ չի անցել որոշակի ստանդարտներով: Մեր եվրոպացի գործընկերներն են մեզ տեղեկացրել, որ որոշակի ստանդարտներին չի համապատասխանում եւ խնդրահարույց են թռիչքները: Մենք բոլոր ուղղություններով խստացնում ենք մեր պահանջները: Իհարկե, ցավալի է, որ հայկական ընկերությունը ստիպված է դուրս գալ շուկայից, բայց եթե մենք խոսում ենք թռիչքների անվտանգության մասին, դա պետք է լինի մեր գերակայությունը եւ այստեղ զիջելու առանձնապես տեղ էլ չունենք»,-հայտարարեց փոխվարչապետը:

Նրա խոսքով, սա  լինելու ընդհանուր քաղաքականությունը բոլոր ոլորտներում. «Իհարկե, մենք հայկական ավիաընկերություններին փորձում ենք աջակցել ենք տարբեր միջոցներով, բայց նաեւ պետք է հասկանանք, որ հին մեթոդներով, հին տրամաբանությամբ, հին որակով մենք չենք կարող առաջնորդվել»,-ասաց փոխվարչապետը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ «Տարոն ավիային» ժամանակ տրվել է, եւ ընկերությունը որոշել է, որ ինքը նպատակահարմար չի համարում այդ խնդիրների լուծումը, նպատակահարմար է համարում թռչել Աֆրիկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ