News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ես առաջարկում եմ ՍԴ դատավորներին եւս մեկ անգամ ծանոթանալ վաղաժամ թոշակի գնալու վերաբերյալ նախագծին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՍԴ անդամները այնքան էլ խանդավառված չեն այդ օրինագծով, անգամ հայտարարում են, որ իրենց համար դա վիրավորական է:

Հարցին,թե  հնարավո՞ր է, որ իշխանությունները ՍԴ-ում առկա ճգնաժամը լուծելու համար գնա սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, Ավինյանը պատասխանեց. «Սահմանադրական փոփոխությունները հնարավոր է լինեն մեր օրակարգում, բայց չեմ կարծում, որ միայն այս մի լոկալ խնդրի լուծման հետ պետք է կապել սահմանադրական բարեփոխումները: Այդ բարեփոխումները պետք է անցնեն համալիր, ներառական եւ մասնակցային քննարկումներ, որ հասկանանք, թե որտեղ ունենք խնդիրներ եւ ինչ լուծումներ են առաջարկվում»:

Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե երբ իշխանությունը հասկացավ, որ ՍԴ-ում կա ճգնաժամ, քանի որ սկզբում դրա մասին չէր խոսվում, նա պատասխանեց. «Չեմ կարող օր եւ ժամ արձանագրել, բայց փուլ առ փուլ այդ ճգնաժամը հասունացավ: Այդ ճգնաժամը ի սկզբանե սաղմում եղել է, որովհետեւ ՍԴ-ի նախագահի ընտրության հետ կապված հարցերը երբեւէ օրակարգից դուրս չեն եղել եւ չեն փարատվել, ինչպես նաեւ որոշակի հավելյալ տեղեկատվություն է ի հայտ եկել, որը կապված է այդ գործընթացի հետ»:

Նշենք, որ այդ օրինագծով առաջարկվում է ՍԴ անդամներին վաղաժամ հրաժարական տալ՝ պահպանելով իրենց աշխատավարձը, ապա նաեւ կենսաթոշակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ