News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, որ հայկական շուկա թուրքական ծագման լոլիկ ու կարտոֆիլ է ներմուծվում:

Նշենք, որ ի տարբերություն լոլիկի, դիտարկվող ժամանակահատվածում Թուրքիայից կարտոֆիլ չի ներմուծվել: 2019թ.-ի 9 ամիսների ընթացքում Հայաստան է ներմուծվել 4,231.7 տոննա կարտոֆիլ 2018թ.-ի նույն ժամանակահատվածի 1,941.3 տոննայի համեմատ՝ գերազանցելով 2018թ.-ի ցուցանիշը 2.2 անգամ:

Նշված ժամանակահատվածում տեղական կարտոֆիլի բերքը կրճատվել է 8.4%-ով:

Ինչ վերաբերում է լոլիկի ներմուծմանը, ապա դիտարկվող ժամանակահատվածում ներմուծման ծավալներն աճել են 12.6 անգամ՝ կազմելով 3,496.4 տոննա: Նշենք, որ 2019թ.-ի 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ամիսների համեմատ լոլիկի արտահանման ծավալները կրճատվել են 32.2%-ով, մինչդեռ Հայաստանը լոլիկ արտահանող երկիր է համարվում: Կարելի է հետեւություն անել, որ տեղական լոլիկի բերքի ծավալները եւս կրճատվել են:

Հետաքրքրական է նկատել, որ 2019թ.-ին 2018թ. նկատմամբ կարտոֆիլի մեկ կգ-ի հաշվով մաքսային արժեքը զգալիորեն՝ 48%-ով կրճատվել է՝ կազմելով 0.42 ցենտ, իսկ լոլիկի պարագայում՝ 56% աճ է արձանագրվել՝ կազմելով 0.6 ցենտ:   Կարտոֆիլի պարագայում մեկ կգ-ի հաշվով մաքսային արժեքի անկումը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը հիմնականում բերքի կրճատումը լրացնելու նպատակով ներմուծել է ԵԱՏՄ տարածքից կարտոֆիլ՝ ծավալների 78.6%-ի չափով (տե՛ս գծապատկեր): 2019թ.-ի 9 ամիսներին Հայաստան կարտոֆիլ հիմնականում ներմուծվել է ՌԴ-ից, Բելառուսից, Իրանից ու Պակիստանից, որտեղից 2018թ.-ին ընդհանրապես  ներմուծում չի իրականացվել:

Գծապատկեր 1. Կարտոֆիլի ներմուծման կառուցվածքը 2018-2019թթ. հունվար-հուլիսին (ըստ ծագման երկրի)

Գծապատկեր 2. Լոլիկի ներմուծման կառուցվածքը 2018-2019թթ. հունվար-հուլիսին (ըստ ծագման երկրի)

Լոլիկի դեպքում 2019թ.-ի 9 ամիսներին Հայաստան ներմուծվել է մեծամասամբ թուրքական ծագման լոլիկ, մինչդեռ 2018թ.-ի 9 ամիսներին Թուրքիայից լոլիկ չէր ներմուծվել առհասարակ: Իսկ Իրանից ներմուծման ծավալներն ավելացել են շուրջ 40 անգամ 2018թ.-ի համեմատ:

Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում համախառն բերքի կրճատման պատճառով ՀՀ ներկրվել է ավելի էժան կարտոֆիլ, որի գինը զիջել է տեղական կարտոֆիլի գներին, իսկ լոլիկի դեպքում՝ 2018թ.-ի համեմատ ավելի թանկ լոլիկ է ներմուծվել: Ներմուծումն իրականացվել է այնպիսի երկրներից, որոնցից 2018թ.-ի 9 ամիսների ներմուծում չի իրականացվել: Այս միտումը նաեւ ահազանգում է հասունացող պարենային ավտանգության խնդրի մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ