News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 10
USD
477.97
EUR
528.87
RUB
7.49
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է Կոտայք գյուղում «Վարդավառ»-ի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Կարեն Գասպարյանին, ով ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայրն է:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018 թվականի հուլիսի 8-ին Կոտայքի մարզի բնակիչը Ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 11:30-ի սահմաններում, իրենց տան դիմաց անչափահաս դստեր կողմից «Վարդավառ»-ի ժամանակ քաղաքացի Կ.Գասպարյանի ավտոմեքենան ջրելու կապակցությամբ վերջինիս եւ իր միջեւ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ, այնուհետեւ` ժամը 12:30-ի սահմաններում, երբ պարզաբանումներ պահանջելու համար Կ.Գասպարյանի որդին իրեն կանչել է Գասպարյանի ամառանոց, սպանության սպառնալիքներ է տվել իրեն, պահանջել ծնկաչոք ներողություն խնդրել եւ բռունցքով հարվածել դեմքին:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով եւ 119-րդ հոդվածի 1-ին մասով. Դատախազության որոշմամբ՝ քրեական գործի նախաքննության հետագա կատարումը շարունակվել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2018 թվականի հուլիսի 8-ին անչափահաս աղջիկը եւ իր հասակակից մի խումբ երեխաներ Կոտայք գյուղի 3-րդ փողոցում ու դրան հարակից հատվածում «Վարդավառ»-ի ժամանակ ջրել են միմյանց, որի ընթացքում երեխան ջրել է նաեւ փողոցով երթեւեկող Կարեն Գասպարյանի «ԲՄՎ X3» մակնիշի ավտոմեքենան:

Քննության տվյալներով՝ Կ.Գասպարյանը, համայնքի մյուս բնակիչների եւ երթեւեկության մասնակիցների նկատմամբ իր անձի առավելությունը ցուցադրելու նպատակով, ակնհայտ արհամարհանք դրսեւորելով, ցուցադրական կերպով ավտոմեքենան կանգնեցրել է ճանապարհի միջնամասում` խոչընդոտելով երթեւեկությունը, իջել ավտոմեքենայից եւ ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, խուլիգանական դրդումներով աղմկել է, վիրավորել անչափահասին, այնուհետեւ նաեւ՝ բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ:

Աղջնակի հայրը, պատշգամբից ականատես լինելով միջադեպին, Կ.Գասպարյանից պահանջել է անհապաղ թողնել երեխային եւ հեռանալ, սակայն Գասպարյանը հայհոյել է երեխայի հորը, ապա փորձել բռնություն գործադրել նաեւ նրա նկատմամբ, բայց վեճը դադարել է հավաքվածների միջամտությամբ:

Սակայն Կ.Գասպարյանը, չհանդուրժելով տեղի ունեցածը, նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, երեխայի հորը հրավիրել է իր ամառանոց, որտեղ իր որդու եւ վերջինիս երկու ընկերների ու ամառանոցի պահակի, ինչպես նաեւ տուժողի եղբոր որդու եւ հարեւանի ներկայությամբ, երեխայի հորից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել՝ իրեն հակադրվելու համար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քննության ընթացքում Կ.Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, եւ նրան մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքացին ցանկացել է նետվել 5 հարկից
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիների և ոստիկանների ուժերով…
Փոխհրաձգություն Բիշքեկում. Արդյունքում տուժել է 3 մարդ
Տեղի է ունեցել ճանապարհային պատահար, որից հետո մասնակիցները նախ հարաբերություններ են պարզել, իսկ հետո կրակոցներ արձակել…
«Շեկո» մականվամբ տղամարդը, որը, ըստ պատգամավոր Կարոն Սարուխանյանի՝ հարվածել է իր ընկերոջը, բերման է ենթարկվել
«Շեկո» մականվամբ 30-ամյա տղամարդը, որը Գյումրու բնակիչ է, հայտնաբերվել և ժամը 22-ի սահմաններում բերման է ենթարկվել ոստիկանության…
Հետախուզվողը հայտնաբերվել է դաշտերում
Արարատի մարզի Շահումյան գյուղի դաշտերից հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել…
Երեւանում 1 ժամվա ընթացքում դանակահարության 2 դեպք է գրանցվել. հիվանդանոցներ են տեղափոխվել 2 երիտասարդ տղաներ
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում…
Բարսեղ Բեգլարյանը մեղադրանքը չի ընդունում․ փաստաբան
Մեղադրանքին ծանոթացանք, մեղադրանքը չի ընդունում․․․
Ամենաշատ