News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ) Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտնել է, որ այսօր դերասան Արտյոմ Կարապետյանի հետ այցելել են ոստիկանություն եւ հանցագործության մասինհաղորդում են տվել՝ կապված Արտյոմ Կարապետյանի հետ նախօրիեն տեղի ունեցած միջադեպի առթիվ:

«Երեկ նա ճանապարհին մեկին նկատողություն է անում, որ նա շատ վատ բան արեց, եւ քիչ էր մնում Արտյոմն իրեն վրաերթի ենթարկի: Հետո բոլոլա է սկսվում, էդ «ԳԱԶԵԼ»-ի վարորդը դանակ է հանում: Լավ է, որ լուրջ բան չեղավ: Մենք գնացինք ոստիկանություն եւ այսօրվա տերմինաբանությամբ ասած «գործ տվեցինք»,-հայտարարել է Դանիելյանը:

Նա նաեւ դիմել է ԱԺ այն պատգամավորներին, որոնք հիմնականում ԲՀԿ-ից են, որոնք ասում են, որ գողականները լավն են. «Դումում եմ ԱԺ այն պատգամավորներին, որոնք հիմնականում ԲՀԿ-ից են, որոնք ասում են, որ գողականները լավն են, որ էդ մշակույթին չի կարելի ձեռք տալ, դա մեր ազգային մենթալիտետի գոհարներից է, մենք գողական եղել ենք, գողական էլ կմնանք: Եթե չեմ սխալվում Վարդանիկը (նկատի ունի ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանին-խմբ) ասեց, որ գողականները խելոք մարդիկ են: Ժողովուրդ ջան, կուզե Վարդանիկն էղնի, կուզե ընկեր Մարգոն էղնի, մեզ չի հետաքրքրում: Ես հայտարարում եմ, որ ես գործ տվող եմ եւ ոչ միայն ես, այլեւ իմ շրջապատի շատ ու շատ մարդիկ, որոնք ուզում են, որ օրինական երկիր ունենանք:

Բոլոր նրանք, որոնք «պանյատկեքով» են ապրում, ուրիշի ազատությանը կարող են բռնանալ, իմացեք, որ ձեր օրենքներով չենք խոսելու, դրա համար կա ոստիկանություն, որին ես պահում եմ մեր հարկերով: Ու սրանից հետո կլինի միայն այդպես:

Ավելին, բոլոր երթուղայինների վարորդներին ուղղակի խնդրում եմ էդ բիտաները, արմատուրաները, դանակները տվեք ձեր գծատերերին,թ ող օգտագործեն էդ սուր գործիքները: Թե ինչպես կօգտագործեն ըստ իրենց նախասիրությունների: Մեզ վրա դա մի բանեցրեք, իրար սիրեք, հարգեք»

Իր հերթին Արտյոմ Կարապետյանը նշել է. «Երեկվանից փնտրում են այդ մեքենային: մնացածը իրավապահների գործն է, ես լավ եմ»:

Երեւանում փորձել են կտրել դերասան Արտյոմ Կարապետյանի պարանոցը. Նա տեսաուղերձ է հղել

Տպել
Ամենաշատ