News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Զարգացման ասիական բանկը հավանություն է տվել 10 մլն դոլար վարկի տրամադրմանը Հայաստանի կառավարության ջանքերին կրթության  եւ առողջապահության ոլորտներում ծառայությունների որակի եւ հասանելիության բարելավման նպատակով, տեղեկացնում է Modern Diplomacy-ն։

Աղբյուրի համաձայն՝ Հայաստանում նկատվում է ժողովրդագրական տեղաշարժ. մինչեւ 18 տարեկան երեխաների բաժինը նվազում է 1990-ին բնակչության 37 տոկոսից մինչեւ ներկայում 25 տոկոսի, ինչը վկայում է երկրում աշխատուժի սպասվող կրճատման մասին։

Նշվում է նաեւ, որ որակյալ կրթության եւ բուժսպասարկման եւ դրանց ձեւավորման հասանելիությունը բավարար չէ, ինչը հանգեցնում է այն բանին, որ շատ մարդիկ չունեն հմտություններ, որոնք անհրաժեշտ են գործատուների պահանջները բավարարելու համար, եւ առողջական վիճակը նույնպես վատանում է, ինչը կործանարար ազդեցություն է թողնում բնակչության վրա, եւ ինչից կարելի է խուսափել։

«Լավ կրթված եւ առողջ բնակչությունը կարեւոր նշանակություն ունի այնպիսի երկրի աճի եւ զարգացման համար, ինչպիսին Հայաստանն է, որտեղ մարդկային կապիտալը զգալիորեն իրացված չէ»,- նշել է ԶԱԲ՝ Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի դեպարտամենտի առողջապահության գծով ավագ մասնագետ Ռոզելա Լավադոն։

«ԶԱԲ օգնությունը կաջակցի կառավարության շարունակվող ջանքերին, որպեսզի քաղաքացիները լինեն կրթված, առողջ եւ ավելի արդյունավետ»,- ավելացրել է մասնագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ