News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՍԴ անդամներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի հապճեպությունն ինձ համար առավել քան տարօրինակ է: Այս մասին նոյեմբերի 20-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Նա վստահություն հայտնեց, որ ոչ մի դատավոր չպետք է հարկադրաբար վաղաժամ թոշակի ուղարկվի: «Բոլոր գործողությունները պետք է տեղի ունենան բացառապես իրավական հարթության վրա: Միաժամանակ, անհասկանալի է արդարադատության նախարարի այն կարծիքը, թե տվյալ օրինագիծը, իբր, նպատակ ունի պարզելու այս կամ այն դատավորի բարեվարքության հարցը»,- նշեց Տոնոյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ