News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Իտալիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանության Մայրավանք: Ինչպես Իտալիայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ վարչապետին դիմավորեցին Վենետոյի փոխնահանգապետ Ֆեդերիկո Կաները, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, Վենետո նահանգում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը:

Նախ կայացավ նեղ կազմով հանդիպում Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակների հետ, այնուհետև Նիկոլ Փաշինյանը շրջայց կատարեց Մայրավանքում, որից հետո գրառում կատարեց միաբանության «Ոսկե գրքում»:

«Եկել ենք մեր զորակցությունը հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը, ուրախ եմ, որ անդառնալի վնաս չի պատճառվել: Նաև ուզում եմ հայ ժողովրդի գնահատանքն արտահայտել Մխիթարյան միաբանությանը, որ մեր ժամանակակից կրթության, գիտության արվեստի աղբյուրներից մեկն է: Այն ժամանակ, երբ հայության ինքնությունը վտանգված էր Հայրենիքում, Մխիթարյան միաբանությունը մեր լեզվի, պատմության, ինքնության պահպանման մի տաճար դարձավ»,-գրառման մեջ նշել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի մասնակցությամբ նախատեսված է ընդլայնված հանդիպում վանահայրերի, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ