News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված էր առավոտից իրիկուն պաշտպանել Մելինե Դալուզյանին: Այս մասին նոյեմբերի 20-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մարիա Կարապետյանը:

Նշենք, որ սեռափոխված ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի պատվին կնկարահանվի «Մել» ֆիլմը: Ֆիլմը ֆինանսավորում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, ինչը ոչ միանշանակ է ընդունվել հանրության կողմից:

Պատգամավորի խոսքով՝ իր հասցեին ագրեսիայի պատճառով Դալուզյանը ստիպված է եղել լքել Հայաստանը, քանի որ նրա կյանքին եւ առողջությանն իրական վտանգ է սպառնացել:

Հարցին՝ արդյոք տեսել է հայ ծանրամարտիկների դատապարտող հայտարարությունն այն մասին, որ ֆիլմ է նկարահանվում մի մարդու մասին, ում պատճառով Ծանրամարտի ֆեդերացիայում լուրջ խնդիրներ են առաջացել՝ կապված դոպինգի սկանդալի հետ, Մարիա Կարապետյանը նշեց, որ տվյալ հայտարարությունը խնդրահարույց է:

«Այն խնդրահարույց է տերմինների եւ արտահայտությունների օգտագործման տեսանկյունից: Մելինե Դալուզյանին նկարագրում են որպես ոչ մարդ, ինչն առաջին քայլն է ատելության հիմքով հանցանք կատարելու ճանապարհին»,- նշեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ