News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանում ուսուցիչն ու գիտնականը պետք է ամենաբարձր վարձատրվող անձինք լինեն: Այս մասին նոյեմբերի 20-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ մեկնաբանելով 2020 թվականի բյուջեի նախագիծը:

Նրա խոսքով՝ այս համատեքստում «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցությունը Կառավարությանն առաջարկել է ռազմավարություն մշալկել՝ ուղղված այս ոլորտներում աշխատավարձի երկարաժամկետ բարձրացմանը: «Մեր տեսլականը պահանջում է, որ ունենանք գիտելիքների վրա հենված, տեխնոլոգիաների վրա հենված տնտեսություն, որտեղ գիտնականն իր հատուկ տեղն ունի»,- պարզաբանեց պատգամավորը:

Նշենք, որ բյուջեի նախագծով չի նախատեսվում գիտնականների աղքատիկ աշխատավարձերի բարձրացում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ