News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի նախարարին կից աշակերտական խորհրդի ձեւավորման կարգը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարությունում աշակերտական խորհուրդ  ունենալու հարցը բարձրացրել էին  դպրոցականները  ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ժամանակ:

Խորհրդի ստեղծման նպատակն է ապահովել հանրակրթության ոլորտում ընթացող բարեփոխումներում աշակերտների մասնակցային ներգրավումը եւ դպրոցականների հետ դեմ առ դեմ ձեւաչափով դպրոցներում առկա խնդիրների պարբերաբար քննարկումները:

Տպել
Ամենաշատ