News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Ենոքավան համայնքի մոտ գտնվող անտառում ընձառյուծը հարձակվել է որսորդի վրա, նա տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։ NEWS.am-ի հետ զրույցում «Իջևան» ԲԿ տնօրենի պաշտոնակատար Վազգեն Մարգարյանը ասաց, որ վիճակը բավարար է․ «Հրաշքով փրկվել է, ռիսկով որսորդ է, կարողացել է իրավիճակից դուրս գալ։ Եթե պատահական մարդ լիներ, գուցե հնարավոր չլիներ այս իրավիճակում փրկվել»։

Նա ասաց, որ որսորդի տրամադրությունը բարձր է, նույնսիկ անեկդոտներ է պատմում։ 

«Նա անտառում խոզեր է պահում, գնացել, տեսել է խոզերը կորել են, հետքերով գնացել, տեսել է կիսահոշոտված խոզերի։ Այստեղ ժայռոտ տարածքներ են, ժայռի տակով անցնելիս գլուխը բարձրացնում է, տեսնում է ընձառյուծին։ Ձեռքը մտցնում է երախը, ինքնապաշտպանվում է, 5 րոպեի չափ պայքարում է, դրանից հետո կենդանին թողում, հեռանում է։  Նույն օրը տեղափոխում են մեզ մոտ, լուրջ օրգանների վնասում չի եղել, սակայն ձայների վրա մեքենաներ են եկել,  տեղափոխել են մեզ մոտ։ Հիմնականում վերքերի մշակում է կատարվել, կարեր են դրվել, պատվաստանյութերը ստացել  է՝ կատաղության, փայտացման դեմ։ Շուրթն է վնասված, ձեռքը, որ մտցրել է երախը նույնպես վնասվել էր, ուսային  հոդի շրջանում խորը վերք կա, մյուս ձեռքի նախաբազկի, աջ ոտքի սրունքի շրջանում խորը վերքեր կան»։

Մարգարյանն ասաց, որ որսորդը բժիշկների հսկողության տակ է, մի քանի օրից դուրս կգրվի, հետո ժամանակ առ ժամանակ կգա վերքերը մշակելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ