News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Սփյուռքի հետ հարաբերություններում ամենամեծ խնդիրը հետեւյալն է. իսկ որ շրջանակն է, որ ունի լիազորություն ներկայացնելու Սփյուռքը եւ խոսելու Սփյուռքի անունից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության վանահայրերի եւ Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, ՀՀ կառավարությունը շատ է ուզում շատ հարցերում խորհրդակցել Սփյուռքի հետ. «Մենք փորձել ենք, բայց գործնականում մի խնդրի ենք հանդիպում, Սփյուռքում այնքան շատ կառույցներ կան, որ որեւէ կառավարության համար անհնար է բոլորի հետ խորհրդակցել: Հետեւաբար, մեր խնդիրն է ունենալ այնպիսի մի կառույց, որը կունենա լեգիտիմություն, որի հետ խոսելով կասենք, որ խորհրդակցեցինք Սփյուռքի հետ:

Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի առջեւ դրված կարեւորագույն խնդիրներից մեկը հենց դա է՝ խորհրդակցել հնարավորինս լայն շրջանակի հետ, ձեւավորենք այդպիսի մի կառույց, որը ինստիտուցիոնալ նոր մակարդակի վրա դնի Հայաստան-Սփյուռք հարաբերությունները»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ