News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 15
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կատակով ամուսնությունը համեմատել է բանտի հետ եւ իր միջազգային լրատվական ծառայության՝ հարսանիքի պատրաստվող լրագրողին աջակցել է նրան տերողորմյա նվիրելով: Պապի եւ ապագա փեսացուի զրույցը տեղի է ունեցել Թաիլանդ ուղեւորվելու ճանապարհին, որտեղ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը առաքելական այցով ժամանել է չորեքշաբթի, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Ե՞րբ ես բանտ ուղեւորվում»,- հարցրել է Ֆրանցիսկոսը երիտասարդ ֆրանսիացի լրագրողին, որը նրան հայտնել էր, որ հարսանիքից առաջ շփոթվածություն է զգում: Իր օգնականների հետ խոսելուց հետո, պապը վերադարձել է նրա մոտ 2 տուփով: Պարզվել է՝ դրանց մեջ տերողորմյաներ էին: «Սա, որպեսզի շփոթությունը հաղթահարես»,- ասել է Ֆրանցիսկոսը:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու սկզբունքով ամուսնությունը հասարակության հիմքն է, եկեղեցին հանդես է գալիս ավանդական արժեքների պաշտպանությամբ: Տարեկան գրեթե մեկ անգամ Հռոմի պապը անձամբ է ամուսնացնում ընտրված զույգերին:

Հաստատված ավանդույթի համաձայն՝ թռիչքից հետո պապը մտնում է լրագրողների սրահ եւ յուրաքանչյուրն առանձին ողջունում: Պապին ուղեկցող լրագրողներն օգտվելով ոչ պաշտոնական շփման արտոնությունից՝ Հռոմի պապին են փոխանցում իրենց գրքերը եւ հրապարակումները, ինչպես նաեւ նամակներ ու ուղերձներ, մակագրություն են խնդրում՝ հաճախ ոչ իրենց համար, այլ ծանոթներից մեկի, որը դիմում է պապի օրհնանքին: Վերջին շրջանում պապը եւս ուղեկցող լրագրողներին խորհրդանշական նվերներ է տալիս՝ շնորհավորելով ծննդյան օրը կամ ծառայությանը մասնակցելու «կլոր թիվը» (պապական ուղեւորություններին 30-րդ կամ 100-րդ մասնակցությունը): Ֆրանցիսկոսը երկու անգամ օրհնել է հղի լրագրողներին, որոնք նրան ուղեկցել են ճանապարհորդությունների ժամանակ:

Լրագրողներին ողջունում էր նաեւ Հովհաննես Պողոս II-ը (1920-2005), սակայն թույլ առողջության պատճառով ծառայության աշխատակիցներից յուրաքանչյուրն ինքն էր գնում նրա մոտ սրահ: Բենեդիկտոս XVI-ը խուսափում էր իրեն ուղեկցող լրագրողների հետ այդպիսի անհատական շփումից, սակայն օդանավում միշտ մամուլի ասուլիս էր տալիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ