News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Անտառային հրդեհները, որոնք մոլեգնում են Ավստրալիայի հյուսիս-արեւելքում, վնասել են նաեւ էվկալիպտի անտառները, որտեղ սովորաբար ապրում են կոալաները, անտառային կենգուրուները եւ բազմաթիվ այլ վայրի կենդանիներ։ Կրակից փրկվել փորձող գազաններին կամավորները կամ պարզապես պատահական անցորդները հասցնում են կենդանաբուժական կլինիկաներ, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։ Արտասովոր փրկարարի՝ ծառայողական շան մասին, որը վարժեցվել է գտնելու տուժած կոալաներին այրվող անտառում, պատմել է նրա տիրուհին՝ Ռիանա Գարդիները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով 9News պորտալին։

Նոր Հարավային Ուելսի եւ Քվինսլենդի հարավ-արեւելքում էվկալիպտի անտառների հազարավոր հեկտարներ հայտնվել են անտառային հրդեհների ճիրաններում մոտ մեկ ամիս առաջ։ Հարյուրավոր վայրի կենդանիներ, այդ թվում կոալաներ, հայտնվել են հրե գերության մեջ եւ ստիպված եղել փրկություն փնտրել անտառից դուրս, որտեղ նրանց գտել են հրշեջները, պատահական անցորդներն ու կամավորները։ Անօգնական կենդանիներին օգնության են եկել ոչ միայն մարդիկ, այլեւ հատուկ վարժեցված շները, որոնց խնդիրն է փնտրել եւ փրկել կոալաներին, որոնք տուժել են կրակից։

Բիր (Bear, արջ) անունով շունը կոալաների փրկության գործողության մասնակիցներից մեկն է։ Սանշայն Քոսթ (USC)  քաղաքի համալսարանում նրան վարժեցրել են գտնել պարկավորներին վայրի բնության մեջ, բայց անտառների հրդեհից տուժած կենդանիների որոնումների համար շունն առաջին անգամ, կրակից ու տաքությունից թաթերի ու թիկունքի հատուկ պաշտպանությամբ զինված, գնաց փրկության։ «Մինչեւ հրդեհներն սկսվելը Բիրը մասնակցել է տարբեր հետազոտական նախագծերի, բայց այս տարի նա առաջին անգամ մասնակցում է իսկական փրկարարական գործողության»,- ասել են կինոլոգ մարզիչները USC համալսարանից։

Շների մարզումների ծրագրի մասնակից, USC-ի էկոլոգ Ռոման Կրիտեսկուի խոսքով՝ Բիրը կարող է գտնել կենդանի կոալաների հետքը՝ նրանց հայտնաբերելով ծառերի վրա եւ այրված տարածքներում։ «Տուժած վայրի կենդանիների որոնումը ծանր աշխատանք է բնապաշտպան կազմակերպությունների կամավորների համար, բայց Բիրի ունեցած հմտությունները բավական թեթեւացնում են այն»,- ասել է նա։

Վերջին շաբաթներին անտառային հրդեհները ոչնչացրել են մոտ 1 մլն հեկտար անտառ Ավստրալիայի արեւելյան ափին։ Կրակի զոհ է դարձել չորս մարդ, այրվել են հարյուրավոր տներ։ Բնապահպան կազմակերպությունների աշխատակիցների տվյալներով՝ կոալայի ավստրալական պոպուլյացիաները նույնպես դարձել են բնական տարերքի զոհերից մեկը։ Քանի դեռ հրդեհները լիովին վերացված չեն, էկոլոգները  չեն նշում զոհված կենդանիների ստույգ թվեր, բայց արդեն հասկանալի է, որ դրանք հասնում են հարյուրների կամ անգամ հազար առանձնյակների։

Ավստրալիայի շրջակա միջավայրի դաշնային նախարար Սյուզան Լեյի խոսքով՝ կոալաների բնակության սովորական վայրերի վերականգնման համար պետությունը կհատկացնի առնվազն 3 մլն դոլար։ Բնապահպան եւ բարեգործական կազմակերպություններն արդեն հավաքել են ավելի քան 830 հազար դոլար կենդանաբուժական կլինիկաների համար, որոնք խնամում են կրակից տուժած կենդանիներին։ Կամավորականները շարունակում են մրգեր, ինչպես նաեւ  անհրաժեշտ նյութեր եւ դեղորայք հավաքել, որոնք նվիրաբերում են ավստրալացիները կոալաներին օգնելու համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔՊ–ական պատգամավորին վիրավորած անձին ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ...
Կոպենհագենում այրվել է Բերսեն բորսայի պատմական շենքը
Կոպենհագենի կենտրոնում մի մեծ տարածք շրջափակվել է
Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» ԲԿ-ն
Խուզարկություններն արվում են ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ` պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված․․․
Մենք բնականոն աշխատում ենք. ՔԿ-ի, ասածին ավելացնելու բան չունենք.ԱՆ խոսնակը՝ նախարարությունում խուզարկությունների մասին
Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում...
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողությունների համար 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված…
«Դեմս փակեց ու սկսեց վիրավորել. ես միայն հրել եմ ու անցել» Հակոբ Ասլանյանը ներկայացրեց տրանսպորտում տեղի ունեցածը
Չի կարելի ասել՝ ես դրա իրավունքն ունեմ, բա ես ինչի՞ իրավունքն ունեմ…
Ամենաշատ