News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային գործարքի «առաջին փուլը», որը ենթադրվում էր որպես սահմանափակ համաձայնագիր, որը թույլ կտար երկու երկրների նախագահներին հայտարարել հեշտ հաղթանակի մասին եւ հանդարտեցնել ֆինանսական շուկաները, կարող է վերաճել մի ինչ-որ ավելի մեծ բանի, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնի Պեկինի պահանջին՝ չեղարկել չինական ապրանքների գործող տուրքերը, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Չինաստանի առեւտրի նախարարությունը նոյեմբերին, ավելի վաղ տեղեկացրել էր, որ տուրքերի չեղարկումը, որոնք մտցվել էին առեւտրային պատերազմի ժամանակ, կարեւոր պայման է  որեւէ գործարքի կնքման համար։ Ամերիկյան կողմն, իր հերթին, մտածել է՝ արդյո՞ք Չինաստանի խոստումները՝ ավելացնել ԱՄՆ գյուղտղնտապրանքների գնումները, ֆինանսական ծառայությունների չինական սեկտորի ընդլայնված հասանելիությունը եւ մտավոր սեփականության պաշտպանության երաշխիքները, բավականաչափ պատասխան պահանջ են։

Երկու աղբյուրների խոսքով՝ Թրամփը որոշել է, որ հրաժարումը գործող տուրքերից եւ դեկտեմբերի 15-ին նախատեսված՝ 156 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների սակագների նոր ռաունդի չեղարկումը Չինաստանի կողմից մեծ զիջումներ կպահանջեն։

Թրամփի համաձայնությունը՝ չեղարկել տուրքերը, հիմնականում կախված է այն բանից, թե որքանով դա, նրա կարծիքով,  կբարձրացնի նրա վերընտրման շանսերը, կարծում է Չինաստանի գծով փորձագետ Դերեք Սիսորսը Ամերիկյան ձեռներեցության ինստիտուտից (American Enterprise Institute)։

Նախագահի որոշ խորհրդականներ ցանկանում են, որպեսզի Պեկինը համաձայնի զգալի եւ կոնկրետ գնումներ կատարել ԱՄՆ գյուղտնտարտադրանքից, իսկ Վաշինգտոնն էլ պահպանի գործող տուրքերը՝ որպես Չինաստանի վրա ապագայում ճնշման գործիք։ Դա կաջակցի ամերիկյան ֆերմերներին, որոնք Թրամփի ընտրազանգվածի կարեւոր տարրն են։

Չինաստանից Թրամփի խոստացած 40-50 մլրդ դոլարով գյուղտնտարտադրանքի ամենամյա գնումներ պոկելու համար նախագահն, ամենայն հավանականությամբ, պետք է չեղարկի 2018-ին մտցրած բոլոր տուրքերը, ասել է Վաշինգտոնում առեւտրի ոլորտում աշխատող փորձագետը։

Այնինչ, Թրամփը եւ ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհաուզերը գիտակցում են, որ նման զիջումները նեղ համաձայնագրի կնքման համար, որոնք չեն շոշափում մտավոր սեփականության եւ տեխնոլոգիաների հարկադիր փոխանցման հարցերը, Թրամփի համար վատ գործարք են, տեղեկացրել է երկրորդ աղբյուրը, որը տեղեկացված է անցած հանգստյան օրերին հեռախոսային բանակցությունների մասին։

Այսպիսով, փորձագետները կարծում են, որ առեւտրային գործարքի «առաջին փուլը», որի ավարտին սպասում էին մի քանի շաբաթվա ընթացքում Թրամփի եւ Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեի հոկտեմբերյան մամուլի ասուլիսից հետո, կարող է տեղափոխվել հաջորդ տարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ