News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ գողություն կատարած և ուրիշի բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը, հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից։

Նախնական տվյալներով` 2019թ մայիսի 25-ին,  ՀՀ ոստիկանության  Կենտրոնական բաժնում հաղորդում է  տվել ՌԴ քաղաքացին այն մասին, որ  սույն թվականի մայիսի 24-ին անհայտ անձը, իրեն անհայտ վայրում գրպանից գաղտնի հափշտակել է գումար և բանկային քարտը, որով Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող բանկոմատից կանխիկացվել է 221.000 ՀՀ դրամ գումարը` պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ` ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի  հատկանիշներով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի  անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցանքը կատարած անձին  հայտնաբերելու ուղղությամբ:

Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին,  կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անց կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ամենաշատ